1in.am-ը գրում է.

Կանադայի հեռավոր լեռներում նկարահանված կադրերը ոգևորել են ձնեմարդով հետաքրքրվածներին. այն ցուցադրում է բարձրահասակ, բրդոտ արարածի հայտնվելը, որն արտաքին տվյալներով համապատասխանում է ձնեմարդու տվյալներին: 

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգը միշտ էլ գրավել է վայրի բնության սիրահարներին, քանի որ դրա տարածքում են գտնվում ազգային 14 արգելանոցները, որտեղ վայրի կենդանիներ և թռչուններ են բնակվում: 

Զբոսաշրջիկները, վայրի բնությամբ հիանալուց բացի, որոշել են գեղատեսիլ վայրերը հավերժացնել տեսախցիկի և լուսանկարչական ապարատի օգնությամբ: 

Տեսագրելու ժամանակ օբյեկտիվի մեջ տարօրինակ արարած է հայտնվել: Այն դուրս է եկել ծառերի հետևից, մի քանի քայլ արել և կրկին անհետացել թփերում:

Քանի որ տեսանյութը շատ կարճ է՝ ընդամենը 20 վայրկյան, և շատ հեռվից է արված, ապա տարօրինակ արարածի ճանաչումը խնդիրներ է առաջացնում: Սակայն ձնեմարդով հետաքրքրվածներն արդեն հավատում են, որ Կանադայի հեռավոր անտառներում ձնեմարդ է ապրում: 

Daily Mail-ի տվյալներով՝ համացանցում տեղադրված այս տեսագրությունը գրավել է ձնեմարդու շատ երկրպագուների ուշադրությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել