Ամենայն հավանականությամբ, թշնամին ծրագրել է Հայաստանը կտրել Իրանից: Թե´ Հայաստանի և թե´ Իրանի համար սա կենսական հատված է: Այստեղ հաջողության հասնելու պարագայում թշնամու հաջորդ թիրախն, ամենայն հավանականությամբ, Մեղրին կարող է լինել:
Իրանը հասկանում է, որ Ադրբեջանն այս ուղղությամբ հաջողության հասնելիս նոր ճակատի հնարավորություն է բացելու Իրանի դեմ հնարավոր առաջիկա պատերազմի ժամանակ: Իր հերթին Ռուսաստանը այդ հատվածը համարում է թուրք-ադրբեջանական տանդեմի հզորացման գրավական, որ իրեն ձեռնտու լինել չի կարող: Իսկ Հայաստանը այդտեղ անհաջողություն ունենալու պարագայում դրանով կորցնելու է իր կյանքի համար վճռորոշ պետական սահմանի հատվածը:
Հենց այդ պատճառով է, որ թշնամին հաջողություն չի ունենալու: Չափազանց բարձր է այս հատվածի գինը բոլոր շահագրգիռ կողմերի համար, իսկ դա նշանակում է, որ այն թշնամուն ոչ ոք չի զիջելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10221396711680532&set=a.2832630928188&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել