Armeniasputnik.am-ը գրում է.

Ռուս ուղղափառ եկեղեցին հակամարտող կողմերին կոչ է անում բանակցությունների սեղանի շուրջ նստել և ղարաբաղյան խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով։

Թուրքիան չպետք է միջամտի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված հակամարտությանը։  Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը։

Ըստ նրա` Ռուս ուղղափառ եկեղեցին կոչ է անում հակամարտող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստել և արցախյան խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով։

«Պետք է դադարեցնել պատերազմը, դադարեցնել արյունահեղությունն ու քաղաքական լուծումներ փնտրել, միևնույն ժամանակ շատ կարևոր է, որպեսզի երրորդ ուժեր չմիջամտեն։ Մենք այժմ անդադար լսում ենք Թուրքիայի հայտարարությունները, սակայն Թուրքիան ոչ մի կապ չունի հակամարտության հետ և չպետք է ունենա», – ասել է միտրոպոլիտ Իլարիոնը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել