Armeniasputnik.am-ը գրում է.

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրը նշել է, որ այդ իրենք էինք կառուցում այն հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները, որոնք այսօր ռմբակոծում է ադրբեջանական բանակը` միևնույն ժամանակ չխնայելով խաղաղ բնակչությանը։ 

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և Ռուսաստանի հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանն  անհիմն ու անհեթեթ է անվանել ԼՂՀ զենք մատակարարելու վերաբերյալ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքները։ Կարապետյանը հիշեցրել է, որ ինքը միշտ տարածաշրջանում խաղաղության կոչով է հանդես եկել։

Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ մեղադրել էր մեծահարուստ հայ  գործարարներին (այդ թվում Սամվել Կարապետյանին) քաղաքացիական ինքնաթիռներով ԼՂՀ հակամարտության գոտի զենք տեղափոխելու մեջ։

«Ադրբեջանի նախագահի մեղադրանքներն արմատապես անհիմն ու անհեթեթ են, նրա ասածը ոչմի կապ չունի իրականության հետ։ Մեծ մտավախություն է առաջացնում այն, որ նման հայտարարությունները հնչում են նման բարձր մակարդակով։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ես միշտ ԼՂՀ–ում խաղաղության կոչ եմ արել ինչպես խոսքերով, այնպես էլ գործերով», – ասել է գործարարը։

Նա հավելել է, որ եղել է նրանց թվում, ովքեր սոցիալական օբյեկտներ են կառուցել տարածաշրջանում։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել