1in.am-ը գրում է.
Յուրաքանչյուր ծնող գիտի, որ երեխան ծնվում է առանց բարձրության հանդեպ վախի: Նորածինները կարող են վտանգավոր շարժումներ անել՝ սողալով դեպի մահճակալի եզրը: Սակայն 9 ամսականում նրանք ավելի զգուշավոր են դառնում՝ խուսափելով վտանգավոր եզրին մոտենալուց՝ գրում է rosbalt.ru-ն:
Նոր հետազոտությունը գիտնականներին թույլ է տվել առաջ քաշել հիպոթեզ այն մասին, թե ինչն է երեխաներին ստիպում խուսափել բարձրությունից:
Սողալ կարողացող երեխաներին 15 օրվա ընթացքում սովորեցրել են օգտվել մի սարքավորումից, որը թույլ է տալիս վերահսկել նրանց շարժումները: Դրանից հետո գիտնականները հետևել են երեխաների վարքին, երբ վերջիններս գտնվել են վտանգավոր եզրին: Սարքավորումից օգտվել կարողացող երեխան ուշադրություն է դարձնում արհեստականորեն ստեղծված մասին և այն ընկալում որպես վտանգ, իսկ նրա սրտխփոցն արագանում է: Մյուս նորածինները հանգիստ են մնում:
Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ բարձրության հանդեպ վախը կապված է ինտելեկտուալ զարգացվածության հետ: