Armeniasputnik.am-ը գրում է․

Մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են գերեվարել և սպանել երկու տղամարդու, փաստորեն, նկարվել է Հադրութում` Արթուր Մկրտչյան փողոցում։

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում Արցախի երկու բնակիչներին դաժանաբար սպանելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Սոցիալական ցանցերում այսօր ակտիվորեն տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈւ–ի զինծառայողները կրակահերթեր արձակում անզեն և անպաշտպան մեկ տարեց և մեկ երիտասարդ անձանց ուղղությամբ՝ առանձնակի դաժանության ցուցաբերմամբ շարունակելով կրակել նաև նրանց վայր ընկած մարմինների վրա: Սպանություն կատարելու դեպքի առթիվ Արցախի քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրգործ (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։)


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել