1in.am-ը գրում է.

Ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևան խոստովանել է, որ Կիևում ունեցած համերգից հետո երկրպագուն իրեն առաջարկություն է արել: Աստղն անգամ նշանադրության մատանու լուսանկարն է տեղադրել՝ գրում է bigmir.net-ը:

«Կիև. ինչ ասես, որ չեղավ այնտեղ, նույնիսկ ձեռքի և սրտի առաջարկ: Սիրում եմ իմ աշխատանքը: Տանը լավ է»,- իր միկրոբլոգում գրել է Բրեժնևան:

Հազիվ թե երգչուհին ընդունած լինի առաջարկը, սակայն շքեղ նվերը, ամենայն հավանականությամբ, իրեն է պահել:

http://v.img.com.ua/b/600x500/5/9e/ad5b01681550c7440fd543224af3d9e5.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել