Panorama.am-ը գրում է․

Թուրքական իշխանությունները չորեքշաբթի երեկոյան, Մոսուլից հյուսիս ընկած թուրք-իրաքյան սահմանի վրա, Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել են օդում՝ հրաժարվելով տրամադրել ավելի վաղ հաստատված գերթռիչքի թույլտվությունն իր տարածքով: Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը օդանավում է եղել և վերադառնում էր Աթենք: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նման տեղեկություն է հայտնել  հունական ERT հանրային հեռուստատեսությունը:

«Այս գործողությունը դուրս է գալիս բարիդրացիության հասկացությունների շրջանակից և խախտում է դիվանագիտական վարքագծի կանոնները», - նշում է հեռուստաալիքը:

Հունաստանի արտգործնախարարի այցը Իրաք 22 տարվա մեջ առաջին անգամ էր կատարվում: Այցն ավարտելուց հետո ինքնաթիռն օդ է բարձրացել Իրաքից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել