Armeniasputnik.am-ը գրում է.

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հայկական կողմը մինչև սիրիացի ահաբեկիչներին Չեչնիայում վնասազերծելն էր հայտարարել, որ նրանք հասել են Ռուսաստան։

Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչները ներթափանցել են ՌԴ տրածք։ Այսօր հրավիրած ասուլիսում նման հայտարարություն արեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը` անդրադառնալով նախօրեին Չեչնիայում սիրիացի ահաբեկիչներ վնասազերծելու փաստին։

«Հասել են մինչև Չեչնիա` ՌԴ մի սուբյեկտ, որը որևէ սահման չունի Ադրբեջանի և պատերազմական գոտու հետ։ Ինչպես մենք ժամանակին տեղեկացրել ենք միջազգային հանրությանը, ահաբեկիչների մի մասը տեղեկայված են ՌԴ–ի Դաղստանի սահմանին, և, փաստորեն, Դաղստանով ներթափանցել, հասել են մինչև Չեչնիա ու այնտեղ չեզոքացվել են։ Չի բացառվում, որ դրանց տարբեր խմբեր այս պահին էլ լինեն և՛ դաղստանյան, և՛ հյուսիսկովկասյան այլ սուբյեկտների անտառներում պատսպարված»,– ասաց Բաբայանը։

Երեկ` հոկտեմբերի 13–ինՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել էր, որ Գրոզնիում իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում անօրինական կազմավորումների 4 մասնակիցներ են չեզոքացվել։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել