1lurer.am-ը գրում է․
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
Ադրբեջանը Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը հյուրընկալող երկրներից է։ Այն պետք է կայանա հաջորդ տարվա ամռանը։
«Անկեղծ ասած՝ մենք դեռևս հետևում ենք այդ հակամարտությանը։ Դա սկսվել է մի քանի շաբաթ առաջ, այնպես որ, մեզ համար դա նույնպես նորություն է։ Առանձնապես մանրամասների մեջ չենք խորացել։ Մենք սպորտային կառույց ենք, ոչ թե քաղաքական։ Այնպես որ, չենք ցանկանում քաղաքական պայքարի դուրս գալ։ Բայց դա տխուր հարց է, և հույս ունենք, որ խաղաղ ճանապարհով լուծում կստանա։
Հնարավո՞ր է, որ ՈՒԵՖԱ-ն փոխի ԵՎՐՈ-2020-ի անցկացման վայրը այս պարագայում: Ես չեմ խոսում հենց կոնկրետ այս դեպքի մասին, բայց գործնականորեն մենք կարող էինք ԵՎՐՈ-ն անցկացնել 12 երկրում, 11 երկրում, 10 երկրում, 3 երկրում կամ մեկ վայրում։ Կարող ենք վարվել այնպես, ինչպես կցանկանանք։ Խնդիրն այն է, որ շատ ենք աշխատել մրցաշարի վրա, ամեն ինչ պատրաստ է։ Եթե հիմա ինչ-որ բան փոխենք, դա մեծ ջանքեր կպահանջի»,- ասել է Չեֆերինը։
Հիշեցնենք, որ կազմակերպությունը որոշել էր չեզոք դաշտերում անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի հավաքականների տնային խաղերը։