Panorama.am-ը գրում է․

Տեղեկատվական միասնական կենտրոնում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին «Ազատություն» ռկ-ն հարց էր ուղղել՝ արդյո՞ք Թալիշ գյուղը գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, ինչի մասին պնդում կար «Եվրանյուզ» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում։ 

«Գյուղն ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, գյուղի մատույցներում են ադրբեջանական զորքերը։ Քանի որ հյուսիսային՝ Թալիշ, Մատաղիս ուղղությամբ մենք կատարել ենք զորքերի համապատասխան խմբավորումներ, հետևաբար կարող են նման տեսանյութեր հրապարակել»,-նշեց նա։

Ա. Հովհաննիսյանը հիշեցրեց՝ մի քանի անգամ խնդրել  ու հորդորել է, որ կոնկրետ գյուղերի, դիրքերի, մատույցների վերաբերյալ հրապարակումներից չկատարել այնպիսի եզրակացություններ, արդյո՞ք  այս դիրքը, բլուրը վերահսկո՞ւմ ենք, թե՞ ոչ։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նաև վստահեցրեց, Հադրութ քաղաքը հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել