1in.am-ը գրում է.

Ատամների առողջությունը պահպանելու համար բժիշկները խորհուրդ են տալիս օրական երկու ճաշի գդալ մեղր ուտել, գրում է rosbalt.ru-ն: 

Նրանք կարծում են, որ մեղրի նման ծավալը ոչ միայն չի վնասի մարմնի կազմվածքին, այլև օգուտ կտա առողջությանը, մասնավորապես կլավացնի ատամի էմալի վիճակը: 

Առաջին հայացքից նման հայտարարությունը կարող է տարօրինակ թվալ, քանի որ մեղրը քաղցր սննդատեսակ է: Սակայն փորձագետները դրա բաղադրության մեջ գտել են ջրածնի պերօքսիդ, որն ընդունակ է խոչընդոտել կարիեսի և այն բաղադրիչի ձևավորմանը, որի շնորհիվ բակտերիաները հուսալիորեն ամրանում են ատամներին և քայքայում դրանց մակերեսը:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել