Գյումրիի քաղաքապետրանը տանուլ է տվել իր դեմ ներկայացված հայցով վարվող դատական գործում և այլժմ աֆալտապատման համար նախատեսված միջոցների հաշվին պարտավոր է 4 միլիոն 718 հազար դրամի գումար, 638 հազար դրամի էլ` տույժ-տուգանք վճարել Գյումրիի «Աջակից ընկերներ» կազմակերպությանը:
Բանն այն է, որ Վարդանիկի քաղաքապետ եղած ժամանակները, Գյումրիի քաղաքապետարանի վարորդներն իրենց մեքենաներն այս ընկերությանը պատկանող գազալցակայանից են լիցքավորել և չեն վճարել գումարը: Որպեսզի մախինացիան բացատրեմ, հավելեմ, որ ըստ խոսակցությունների, գազալցակայանը պատկանում է Վարդանիկին, չնայած փաստաթղթերում անունը նշված չի:
Հասկանո՞ւմ եք, չէ՞, թե էս տհասը ինչպե՞ս է պետական միջոցները յուրացնում: Քաղաքապետ եղած ժամանակ, բյուջեից վառելիքի համար հատկացվող գումարը դնում է իր գրպանը ու վարորդներին հրահանգում, որպեսզի գնան ու միշտ էսինչ գազալցակայանից լցնեն: Հետո իրան գործից հանում են ու ինքը ևս մի հաշիվ ա ներկայացնում քաղաքապետրանին, թե, բա պարտքներդ փակեք, թեև ինքը արդեն մի անգամ ստացել է գումարը ու քանի որ նախորդ վճարումներից ոչ մի չեկ չի մնացել՝ խնդրեմ, վարդանիկը մի օրվա մեջ բյուջեից հավելյալ 5,3 միլլիոն դրամը գռփեց:
Անգամ եթե էդ գազալցակայանն իրենը չի, ապա էլի հարցեր են մնում, որոնք առնվազն պետք է հետաքրքրեն իրավապահներին: Մասնավորապես. ո՞ւր են կորել այն փողերը, որոնք պետությունը ժամանակին հատկացրել է Գյումրիի քաղաքապետարանին՝ հատուկ ծառայողական մեքենաների լիցաքավորման համար, որ մի բան էլ 4,7 միլլիոն դրամի պարտք ա կուտակվել...
Ես ասում եմ, Վարդանիկն աչքիս պետք է ուղիղղ եթերով մարդ սպանի, որ իր դեմ մեր իշխանությունները գոնե ինչ որ քայլեր ձեռնարկեն: Ախր այս աստիճա՞ն էլ ցինիկ իշխանություններ կլինեն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/340948466038924
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել