Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։
ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։
Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։
Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախահարձակ մտադրությունները։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3317141118322025
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել