Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հայտարարել է լրագրողների հետ զրուցելիս.
«Եթե ես մեղավոր լինեի, անպայման հրաժարական կտայի: Եթե կա որեւիցե տեղ, որ ես հայհոյել եմ, հրաժարական կտամ: Բայց ես, ոչ մի տեղ իմ մեղավորությունը չեմ տեսնում եւ ոչինչ չունեմ ասելու:»
Այլ կերպ ասած, հերթական դրվագին են ականատես լինում, երբ չինովնիկը հերիք չէ վերջին ուժերով կառչել է իր աթոռակից, դեռ մի բան էլ հրաժարվում է, կամ համենայն դեպս ցույց է տալիս, որ հրաժարվում է ընկալել դաժան իրականությունը, իսկ իրականությունն այդ դաժան լինելուց նաև շատ պարզ է.
ոչ ոք չի պահանջում Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը, ոչ ոք չի ուղղում իր պահանջը Հենրիկ Նավասարդյանին: Պահանջն իրականում ուղղված է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և կայանում է նրանում, որ մարդիկ պահանջում են պաշտոնանկ անել, այսինքն՝ աշխատանքից ազատել Նավասարդյանին:
Այս պահանջն ակտիվիիստները հիմնավորում են ոչ միայն նրանով, որ Նավասարդյանը վիրավորել էր լրագրողին, ինչը ֆիքսել էր տեսախցիկը, ակտիվիստները հիմնավորում են ոչ միայն նրանով, որ Նավասարդյանը մի քանի քանգամ ստել է դրանից հետո անդրադառնալով այդ դրվագին, այլև մի շարք շատ կոնկրետ մեղադրանքներ են առաջ քաշում.
- Նավասարդյանը՝ լինելով գծատեր, հանդիսանում է շահագրգիռ կողմ ու չի կարող ի օգուտ ժողովրդի կատարել իր ծառայողական պարտականությունները:
- Նավասարդյանը՝ հանդիսանալով տրանսպորտի վարչության պետ, ոչ միայն թույլ է տվել, այլև անձամբ է խրախուսել, որպեսզի 5 օր շարունակ քաղաքացիներից գանձվի 150 դրամ ուղղևարձ և դա այն դեպքում, երբ քաղաքապետի համապատասխան որոշումը իրավական ուժ դեռ չուներ:
- Նավասարդյանը՝ որպես տրանսպորտի վարչության պետ, պատասխանատու է այն անտաղանդ ու վիճահարթույց հաշվարկի համար, որի հիմման վրա ընդունվել էր նման որոշում:
Այլ կերպ ասած, պահանջում են Նավասարդյանի պաշտոնանկությունը, որովհետև նա չունի ոչ մասնագիտական, ոչ էլ մարդկային որակներ՝ զբաղեցնելու մայրաքաղաքի քաղաքապետարանի կարևորագույն վարչության ղեկավարի պաշտոնը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/desicdenicblog/posts/210185635804134
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել