«Իրատես» թերթը գրում է. «Այս օրերին ինֆորմացիոն պատերազմի մեջ են ներգրավված բազմաթիվ մասնագետներ‚ որոնք կազմակերպում և իրականացնում են ամենատարբեր աշխատանքներ։ Նրանցից շատերին հանրությունը չգիտի‚ քանի որ լուռ ու աննկատ իրենց գործն են անում։ Ի դեպ‚ նրանցից շատերը հրաժարվեցին հարցազրույց տալուց ու ներկայացնելուց իրենց աշխատանքը՝ նախընտրելով ստվերում մնալ։
Նշենք‚ որ վերջին երկու շաբաթների ընթացքում ֆեյսբուքացված Հայաստանի սոցիալական մեդիայում նկատվեց օգտատերերի զանգվածային հոսք դեպի թվիթեր‚ որտեղ միահամուռ տարածում են Հայաստանի պաշտոնական տեսակետը։ Սոցիալական մեդիայում նույնպես պատերազմ է՝ հակառակորդի ապատեղեկատվության‚ կեղծ հաշիվների դեմ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել