1in.am-ը գրում է.
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բրազիլիա կատարած այցի ժամանակ կարիքավոր բրազիլացիներին նվիրաբերել է 20 հազար եվրո՝ հաղորդում է El Nuevo Herald-ը:
Հաղորդվում է, որ այդ գումարը կծախսվի ֆավելների, ինչպես նաև Ռիո դե Ժանեյրոյում Սբ. Ֆրանցիսկոսի հիվանդանոցի կարիքները հոգալու համար:
Բացի այդ, հաղորդվում է, որ Պապը անձամբ է այցելել ֆավելներից մեկին և նույնիսկ տեղի տաճարներից մեկում պատարագ մատուցել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_202696.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել