Այս պատերազմը ծրագրավորղներն ու վարողները, կարծես, ամեն բան անեն, որ մեր ժողովրդին ավելի մոբիլիզացնեն:
Ի՞նչ կարող էր ավելի մոբիլիզացնել հայերին, եթե ոչ Թուրքիայի վտանգը: Արեցին:
Ի՞նչը կարող է ավելի մոբիլիզացնել հային, քան ուղիղ 100 տարի առաջ եղած պատերազմի կրկնության ռևանշի հնարավորությունը։ Արեցին:
Ի՞նչը կարող է ավելի մոբիլիզացնել հային, քան նրա սրբությանը, նրա եկեղեցուն խփելը: Արեցին:
Ու սենց էլի կարելի է թվարկել:
Հեշտ չի լինելու, մեծ փորձություն է:
Բայց տեղ չեն թողնում:
Պատմական հուշ դարձածն ուզում են ամեն գնով վերակենդանացնել մեր մեջ:
Հիմա սա արդեն հաստատապես սրբազան պատերազմ է:
Արդեն բառիս բուն իմաստով սրբությունների համար պատերազմ է:
Հ.Գ. Իրենք, իհարկե, հաշվարկել են հակառակը:
Որ հայը Թուրքիայից կվախենա։
Որ հայ-թուրքական պատերազմի ուրվականից կսարսափի։
Որ սրբությունների ավերումից կահաբեկվի:
Բայց շատ վատ են ճանաչում մեզ: