Tesadasht.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «անտառի արքա» հայտնի ծառը, որը գտնվում է Դիլիջանում, գլխատվել էր: Պարվում է՝ Դիլիջանի Օրհուս կենտրոնը տեղում ծառի տեսքը վերականգնելու աշխատանքներ է իրականացրել ու այն արդեն վերականգնվել է: Այս մասին TESADASHT.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Ալբերտ Հարոյանն, ով մեզ է տրամադրել հետևյալ լուսանկարները:
«Այսօրվա ֆեյսբուքյան էջերից տեղեկացանք, որ «անտառի արքա»-ն գլխատվել է և մենք մի խումբ երիտասարդներով՝ Վազգեն Ֆրանգուլյանը, ես, Գարիկ Թովմասյանը, Արթուր Ղազարյանը և Տիգրան Քեռյանը գնացինք ու վերականգնեցինք ծառը»,- նշեց Ալբերտը:
Նյութի աղբյուր՝ http://tesadasht.am/hy/news/2773
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել