1in.am-ը գրում է.
Ամերիկյան համացանցային աճուրդի՝ Mecum-ի կայքը հայտնում է, որ Էլվիս Փրեսլիին պատկանող 1972 թ. արտադրության Cadillac-ի արժեքը հուլիսի 29-ին հասել է 57 հազար դոլարի, իսկ ներկայումս այն համարվում է աճուրդի տան ամենաթանկարժեք լոտը:
Պաշտոնապես աճուրդը վերջացել է, սակայն գործարքը դեռևս չի կնքվել, քանի որ աճուրդի կազմակերպիչները հույս ունեն, որ որևէ մեկն ավելի բարձր գին կառաջարկի:
Նշենք, որ 1972 թ. թողարկվել է երկու Cadillac՝ մուգ վինիլային վերնամասով: Մեկը երգիչ և դերասան Դին Մարտինի համար, մյուսը՝ Էլվիս Փրեսլիի: Ավտոմեքենան Փրեսլիին է պատկանել մինչև վերջինիս մահը՝ 1977 թ.: Իսկ մինչև 1999 թ. այն գտնվել է երգչին պատկանող «Գրեյսլենդ» ագարակում:


Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_202662.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել