1in.am-ը գրում է.

Գերմանացի հայտնի բժիշկ Գյունտեր ֆոն Հագենսը, որին գերմանացի լրագրողները կոչում են Բժիշկ Մահ, Նյու Յորքի կենտրոնում ցուցահանդես է բացել, որտեղ ցուցադրվում են մարդկային աճյուններ: Աճյունների պահպանման համար կիրառվում է իր կողմից մշակված, այսպես կոչված, «պլաստինիզացիայի» մեթոդը, հաղորդում է The Huffington Post-ը:
Ցուցահանդեսը, որը վերջերս բացվել է Թայմս-սքվերում, կոչվում է Body Worlds («Դիակների աշխարհ»): Այնտեղ ներկայացված են հատուկ ձևով զմռսված դիակներ: Ցուցահանդեսի հեղինակի գործունեությունն առաջին տարին չէ, որ սկանդալ է առաջացնոմ ամբողջ աշխարհով մեկ:
Բժիշկ Մահը հայտարարում է, որ իր արվեստն առաջին հերթին ուսուցողական բնույթ ունի: Գյունտեր ֆոն Հագենսը կարծում է, որ իր ցուցանմուշներին շնորհում է հավերժություն և մարդկանց թույլ է տալիս հասկանալ, որ մահացած մարմինն ունի իր գեղագիտական նշանակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել