Ինքս իմ հարցին պատասխանեմ՝ այո, վարչապետին ամեն ինչ կարելի է, ամեն-ամեն ինչ, այդ թվում՝ պատերազմ, զոհեր, 18-20 տարեկանների մսաղաց, հարաբերություններ փչացնել բոլորի ու ամենքի հետ, հետո ուղղիղ եթերով մարտակոչ անել ու բացահայտ հայտարարել զինվորականների քանակի ու նրանց հավաքակայանի մասին տվյալները, հետո լրատվականներին խնդրել-աղաչել, որ հանկարծ չգան և չլուսաբանեն այդ հավաքը, բայց իրենք գնան ու լուսաբանեն այն, որովհետև Աշոտիկն էր մեկնում «ռազմաճակատ», որտեղ, ո՜վ հրաշք, հանկարծ պարզվեց՝ արդեն հրադադար է․․․ Մի խոսքով՝ էս նյութը իզուր եմ գրել, որովհետև ես իմ հնչեցրած հարցերի պատասխանը, ցավոք, գիտեի։

Կից նյութն այստեղ՝ Իսկ վարչապետին կարելի՞ է տեղանքի ու քանակի մասին տվյալներ հաղորդել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել