Մի Սիրո Պատմություն Մեծերի Կյանքից
 երը միայն զգացմունք չէ,այլ նաև ՝արվեստ..Կնոջ հետ հաղորդակցվելու մեծ արվեստ...զարմանալի շնորհ ,որին տիրապետել են բազմաթիվ  տղամարդիկ...Բալզակ

Բառեր..Բառեր..Բառեր...սիրահարված տղամարդկանց քնքուշ խոստովանություններ...Բառեր  ,որոնք խելքամաղ կանեն ցանկացած կնոջ  ...որոնց առջև հալվում է կինը-պատրաստ ներելու..համբերելու..արդարացնելու... Բառեր...որոնք  նրան պարզապես ապրելու ուժ են  տալիս ... և ապրեցնում են ....))


Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...


 


«Իմ սիրելի...
Կորցնելով քեզ ,ես ուզում եմ պահել ինձ մոտ  գոնե այն պատկերը ,որը մտադրվել եմ ստանալ քո նամակից...

   Սիրո ուրախությունները,որ մենք զգացել  ենք միասին , չափազանց քաղցր են եղել ,որպեսզի ափսոսամ նրանց համար  ,և  դժվար թե հնարավոր լինի դրանք վռնդել իմ սրտից......Ամենուրեք,ուր էլ նայելու լինեմ , ինչի մասին էլ  մտորելիս լինեմ- նրանք  միշտ իմ  աչքի առաջ են ,իմ հիշողության մեջ ...հիշողություններ ,որոնք բորբոքում են կրակը հին  զգացմունքների  ...Հիշողություններն  այն մասին ,ինչ եղել է մեր միջև ,չի լքում ինձ նույնիսկ երազում...
նույնիսկ սուրբ պատարագի ժամանակ   ...երբ պետք է ,որ մեր մտքերը   մաքուր լինեն,իսկ աղոթքները դուրս գան խորքից սրտի՝-  իմ երևականյության մեջ կրկին   հառնում են այն մարմնական ուրախությունները,որոնց  տրվում էինք մենք ,ու ես ավելի շատ մտածում եմ իմ մեղքերի  ,քան Աստծուն աղոթելու մասին...Պետք է, որ ես ողբայի իմ մեղքերի համար,որոնք գործել եմ,բայց դրա փոխարեն ես հառաչում եմ կորցրած երջանկությանս համար...
Ես ոչինչ չեմ մոռացել -ոչ քաղցր ժամանակները ,որ միասին ենք անցկացրել ,ոչ էլ նույնիսկ այն տեղերը,որտեղ կատարվել են դրանք -այդ ամենը հավերժ դաջվել է իմ հոգում՝ քո սիրելի պատկերի հետ միասին ...Լինելով քեզանից այսքան հեռու ,ես նորից ու նորից  վերապրում եմ այն ,ինչ զգացել ,ապրել ենք միասին...Եվ ,երբեմն իմ զգացմունքները դուրս են հորդում ու մատնում ինձ -մեկ ՝անզգույշ շարժումով ,մեկ ՝պատահական բառով...
Միայն դու կարող ես ինձ վշտացնել,միայն դու կարող ես ինձ մխիթարել...Դու այնքան շատ ես ինձ պարտք...Ես միշտ հնազանդ եմ եղել քեզ ամեն ինչում ...կատարել եմ  քո կամքը ...ավելին,իմ սերը հասավ   այնպիսի բարձրունքների,այնքան  նմանվեց խելագարության ,որ հրաժարվեցի այն ամենից ,ինչ այդքան փափագում էի...արեցի ամեն ինչ ապացուցելու համար ,որ դու ես միակ տերը  և իմ մարմնի, և իմ կամքի ....
«Կին » բառը հնչում է պատվաբեր,արժանապատիվ,նույնիսկ սուրբ ,բայց իմ սրտով է  մեկ   այլ  անուն- լինել քո սիրուհին,սրտի տիրուհին,հարճը,նույնիսկ քո պոռնկուհին,եթե թույլ կտաս... Աստված գիտի,որ ես առանց վարանելու քեզ հետ կգայի նույնիսկ դժոխք...Իմ սիրտը ինձ չի պատկանում ,այն քեզ հետ է եղել միշտ ու  քեզ հետ է նույնիսկ հիմա...Եթե իմ սիրտը քեզ հետ չէ,ապա ուր է նա ...?ու եթե դու չկաս ,ինչպես կարող եմ ապրել ես...?Դու ինձ պետք ես ... ես քո կարիքն ունեմ ...ու ես դարձյալ կլինեմ երջանիկ,եթե բարի լինես իմ հանդեպ...եթե շնորհի փոխարեն ՝շնորհ տաս...փոքրի փոխարեն՝մեծ  և խոսքերի  փախարեն՝ գործեր...Կամ ,գուցե,դու այնքան վստահ ես իմ սիրո և հավատարմության մեջ,որ նույնիսկ հարկ չես համարում իմանալ ,թե ինչպես եմ ապրում...?Եվ որքան շատ եմ հավատարիմ քեզ,այնքան շատ պիտի տանեմ քո արհամարհանքը? Խնդրում եմ ,հիշիր,թե ինչ եմ արել հանուն քեզ...Հիշիր ,թե որքան ես պարտք ինձ...կար ժամանակ ,երբ ես  տրվում էի մարմնական ուրախություններին ,չգիտենալով  մինչև վերջ,ինչն է առաջնորդում քեզ-սերը,թե կիրքը..?բայց գործերը գնահատվում են ավարտից հետո...Ես ինձ զրկեցի աշխարհիկ ուրախություններից ,քեզ ցույց տալու համար,թե որքան եմ հավատարիմ,հնազանդ...ես քոնն եմ-ավելի քան երբևէ...
Եվ ,այսպես, Աստծո անունով,որին դու նվիրել ես քեզ,խնդրում եմ,վերադարձիր ինձ մոտ-գոնե նամակներում...Ես ունեմ քո խոսքի մխիթարության կարիքը...որոնք կուժեղացնեն ինձ ու կտան նոր ուժեր Աստծուն ծառայելու համար...
Ականջալուր եղիր աղերսներիս...
Իմ այս երկար նամակն ավարտում եմ կարճ .
ՄՆԱՍ ԲԱՐՈՎ....
Իմ Միակ Սեր...»










  • սկիզբը-Պիեռ Աբելար և Էլիոզա Ֆուլբեր

  •  
     Ալֆրեդ դը Մյուսե-Ժորժ Սանդ


    «Թանկագին Ժորժ ,ես պետք է Ձեզ ասեմ ինչ-որ հիմար ու ծիծաղելի բան ...Ես հիմարաբար գրում եմ Ձեզ,ինքս էլ չգիտեմ ինչու ,փոխանակ ասելու  Ձեզ այս ամենը վերադառնալով  զբոսանքից :Երեկոյան հուսահատության մեջ կընկնեմ սրա պատճառով:Դուք կծիծաղեք երեսիս,կհամարեք ինձ ճամարտակող(ֆրազյոր):Դուրս կհրավիրեք  ու կսկսեք մտածել,որ ես  ստում  եմ:
    Ես սիրահարված եմ Ձեզ:Ես սիրահարվեցի Ձեզ առաջին հայացքից ,երբ Ձեզ մոտ էի:Կարծում էի,որ  սրանից շատ հեշտ կապաքինվեմ,հանդիպելով  Ձեզ ընկերոջ իրավունքով:

     Ձեր բնավորության մեջ շատ գծեր կան ,ընդունակ բժշկելու ինձ-ես ամբողջ ուժով փորձում էի համոզել ինքս ինձ դրանում:Բայց րոպեները ,որոնք անցկացնում եմ Ձեզ հետ ,շատ թանկ են նստում ինձ վրա:Լավ է այդ մասին ասեմ ,ու  ես ավելի քիչ կտառապեմ,եթե ինձ վռնդեք  հիմա:Այս գիշեր ,երբ ես...( այստեղ-Ժորժ Սանդը խմբագրելով Մյուսեի նամակը մի քանի բառ ջնջել է ու մկրատով կտրել   երկու նախադասություն)...

    բայց ես չեմ ուզում  ոչ հանելուկներ գուշակել ,ոչ էլ ստեղծել անհիմն վիճաբանության տեսանելիություն... Հիմա ,Ժորժ,դուք ,ինչպես միշտ կասեք«Եվս մեկ հոգնեցնող երկրպագու»:Եթե Ձեզ համար ես  պատահական մարդ  չեմ,ապա ասացեք ինձ  -ինչ անեմ ես?? Բայց աղերսում եմ Ձեզ ,եթե պատրաստվում եք ասել,որ կասկածում եք այն բանի ճշմարտացիությանը, որ գրում եմ Ձեզ -լավ կլինի չպատասխանեք ընդհանրապես: Ես գիտեմ,որ Դուք մտածում եք իմ մասին-ասելով այս մասին ես որևէ բանի հույս  չունեմ :Ես միայն կկորցնեմ բարեկամիս ու այն միակ հաճելի ժամերը ,որոնք անցկացրել եմ վերջին ամսվա ընթացքում:Բայց ես գիտեմ,որ Դուք բարի եք,որ Սիրել եք,ու ես ապավինում եմ Ձեզ ոչ թե որպես սիրեցյալի ,այլ որպես անկեղծ ու հավատարիմ  ընկերոջ:Ժորժ ,ես վարվում եմ խենթի պես,զրկելով ինձ  այս կարճ ժամանակի ընթացքում Ձեզ տեսնելու հաճույքից ,որը  Իտալիա մեկնելուց առաջ Դուք  կանցկացնեք Փարիզում:Այնտեղ մենք կարող էինք անցկացնել սքանչելի գիշերներ,եթե ես ունենայի  ավելի մեծ   վճռականություն:Սակայն ճշմարտությունն այն է,որ ես տառապում եմ ու ինձ  պակասում է վճռականությունը:
     Ալֆրեդ դը Մյուսե»

     Հ.Գ. 1833թ Մյուսեն կարդալով Ժորժ Սանդի երկրորդ վեպը ,նրան նամակ գրեց:Նրանք հանդիպեցին ու նա  միանգամից կորցրեց գլուխը...դը Մյուսեն 23 տարեկան էր ,իսկ Սանդը՝29-ը: Ժորժ Սանդի  կեղծանունն ու տղամարդու հագուստ կրելու սովորությունը  ձևավորել էին թյուր կարծիք  նրա գրավչության(սեքսուալության) ու անձնական կյանքի մասին:Սակայն անթիվ երկրպագունների թիվը խոսում էր այն մասին ,որ նա չափազանց հմայիչ  ու խարիզմատիկ անձնավորություն էր:

    Այս նամակում Մյուսեն առաջին անգամ խոստովանում է իր սիրո մասին,հույս չունենալով փոխադարձ զգացմունքի...
    Նրանք դառնում են սիրեկաններ... Իտալիա են մեկնում միասին...Ուղևորությունը վերածվում է իսկական մղձավանջի..Նրանց հարաբերությունները  երկար չեն տևում :
    Մյուսեն մահանում է 43 տարեկան հասակում, Ժորժ Սանդը-72,ապրելով  սիրային  արկածներով ու պատմություններով  լի հետաքրքիր կյանք....



     Շիլլեր-Շարլոտտա


    Արյոք ճիշտ է սա,սիրելի  Lotte,կարող եմ հույս ունենալ ,որ Քերոլայնը կարդացել է Ձեր հոգում ու փոխանցել  Ձեր սրտի խորքերից այն .ինչ ես նույնիսկ չէի համարձակվում խոստովանել ինքս ինձ:Օ՜հ,որքան ծանր էր թվում ինձ այդ գաղտնիքը,որը պետք է պահեի ամբողջ ժամանակ ,սկսած այն պահից ,երբ մենք հանդիպեցինք...

    Հաճախ,երբ մենք դեռևս միասին էինք ապրում ,ես հավաքում էի իմ ողջ  համարձակությունն ու այցելում Ձեզ ,մտադրվելով բացվել ,սակայն քաջությունն անընդհատ  լքում էր ինձ...Իմ այդ ձգտման մեջ ես տեսնում էի եսասիրություն-ես վախենում էի,որ մտածում եմ միայն իմ երջանկության մասին և այդ միտքը սարսափեցնում էր ինձ:Եթե ես չէի կարող լինել Ձեզ համար նույնը,ինչ  դուք էիք ինձ համար,ապա իմ տառապանքները Ձեզ պիտի վշտացնեին:Իմ խոստովանությամբ ես կքանդեի    մեր բարեկամության հրաշալի ներդաշնակությունը ...կկորցնեի այն ,ինչ ունեի,-Ձեր մաքուր տրամադրվածությունը:Սակայն եղել են պահեր ,երբ իմ հույսը կենդանացել է ,երբ երջանկությունը,որը կարող էինք տալ միմյանց,ինձ միանգամայն  թվում էր անսահման բարձր բոլոր դատողություններից ,երբ ես նույնիսկ ազնիվ էի  համարում  զոհաբերել նրան մնացած բոլորը:Դուք կարող էիք լինել երջանիկ առանց ինձ,բայց երբեք չէիք  դառնա  դժբախտ իմ պատճառով:Ես դա զգում էի հստակ-և  սրա հիման վրա այդ ժամանակ կառուցեցի իմ հույսերը :
    Դուք կարող եք Ձեզ տալ ուրիշին ,բայց ոչ ոք չի կարող սիրել Ձեզ  ինձնից առավել մաքուր ու քնքուշ :Մեկ ուրիշի համար ՄԵՐ երջանկությունը չէր կարող լինել ավելի սուրբ ,քան դա միշտ եղել է ու կլինի ինձ համար:
    Իմ ամբողջ գոյությունը,ամեն ինչ,որ ապրում է իմ մեջ,ամեն ինչ,որ թանկ է ինձ համար ,նվիրում եմ Ձեզ:Ու եթե ես ձգտում եմ ազնվականացնել ինձ ,ապա  միայն նրա համար ,որ  ավելի  արժանի լինեմ Ձեզ,որպեսզի Ձեզ ավելի երջանիկ դարձնեմ:Հոգու ազնվականությունը նպաստում է սիրո և բարեկամության անքակտելի ու գեղեցիկ կապերին:Մեր սերն ու բարեկամությունը կլինեն անբաժանելի  ու հավերժական,ինչպես զգացմունքը,որի վրա  մենք կառուցում ենք նրանք:
    Մոռացեք այն ամենը,ինչը կարող է նեղել Ձեր սիրտը,թույլ տվեք  խոսելու միայն Ձեր զգացմունքներին:Հաստատեք այն հույսը ,որը տվեց ինձ Քերոլայնը:Ասացեք, որ Դուք  ուզում եք լինել իմը և որ իմ երջանկությունը Ձեզ համար  չի հանդիսանում զոհաբերություն: Օ՜հ, համոզեք ինձ  մի հատիկ բառով:Մեր սրտերը մոտ էին իրար դեռ վաղուց:Թող  վերանա այն միակ խորթությունը,որը մինչ այժմ կանգնած էր մեր միջև և թող ոինչ չխանգարի մեր հոգիների ազատ հաղորդակցմանը:Ցտեսություն,թանկագինLotte:Ես սպասում եմ հարմար առիթի,որպեսզի  ասեմ Ձեզ ողջ զգացմունքներն իմ սրտի-որոնք ինձ մերթ երջանիկ էին անում  ,ապա նորից դարձնում դժբախտ այնքան ժամանակ:Եվ հիմա մի ցանկություն է բնակվում իմ հոգում ...մի հետաձգեք....որպեսզի ընդմիշտ թեթևացնեք անհանգստությունն  իմ ...Ձեր ձեռքն եմ հանձնում իմ կյանքի ողջ երջանկությունը...Ցտեսություն,սիրելիս...

    Հ.Գ.Մի քանի տարի է տևել նամակագրությունը...Այս նամակը ամուսնությունից յոթ ամիս առաջ է գրված...ամուսնացան .. ունեցել են  չորս երեխա...Շիլլերը թույլ  առողջություն ուներ...մահացել է  վաղ...




    Դիդրո -Սոֆի Վոլան 

     
    «Դուք առողջ եք:Դուք մտածում եք իմ մասին :Դուք սիրում եք ինձ:Դուք միշտ եք սիրելու ինձ:Ես հավատում եմ Ձեզ,հիմա ես երջանիկ եմ:Ապրում եմ կրկին:Ես կարող եմ խոսել,աշխատել,զբոսնել,խաղալ-անել այն ,ինչ ցանկանում եք:Երևի ես շատ մռայլ եմ եղել վերջին երկու-երեք օրը:Ոչ:
    Իմ Սեր,նույնիսկ Ձեր ներկայությունը  առավել  չէր ուրախացնի ինձ ,որքան ուրախացրեց   Ձեր առաջին նամակը:Ինչ անհամբերությամբ էի սպասում դրան:Իմ ձեռքերը դողում էին ,երբ բացում էի ծրարը:Դեմքս այլայլվել էր,ձայնս կտրվել ,ու եթե այն մարդը ,որը հանձնեց Ձեր նամակը ,չլիներ հիմար ,ապա կմտածեր.«Ստացել է հաղորդագրություն մորից կամ հորից ,կամ ինչ-որ մեկից ,որին սիրում է շատ»:
    Այդ ժամանակ ես մոտ էի այն բանին,որ Ձեզ ուղարկեմ մեծ մտահոգություն արտահայտող  նամակ : Երբ Դուք զվարճանում եք ,Դուք մոռանում եք տառապանքը սրտիս:
    Մնաս բարո՜վ ,իմ թանկագին Սեր : Ես սիրում եմ Ձեզ կրքոտ և անձնվիրաբար:Ես կսիրեի Ձեզ նույնիսկ ավելի ուժեղ,եթե իմանայի ,որ դա  հնարավոր է»:





    «Ես չեմ կարող հեռանալ առանց մի քանի բառ ասելու Ձեզ...Այսպիսով,իմ սիրելի ,Դուք ինձանից ակնկալում եք շատ լավ բաներ:Ձեր երջանկությունը, նույնիսկ Ձեր կյանքը կախված է ,ինչպես Դուք եք ասում,  Ձեր հանդեպ իմ սիրուց...
    Մի վախեցիր ,իմ Սոֆի ,իմ սերը կտևի հավերժ...Դուք կապրեք և կլինեք երջանիկ:Ես դեռ ոչ մի սխալ բան չեմ արել ու չեմ պատրաստվում սխալ ճանապարհով ընթանալ...Ես ամբողջովին Ձերն եմ- իսկ Դուք ինձ համար՝ամեն ինչ...Մենք կաջակցենք միմյանց բոլոր փորձություններում,որոնք կարող է    ուղարկել մեզ ճակատագիրը... Դուք կթեթևացնեք իմ տառապանքները-ես կօգնեի Ձեզ ...Ես կարող եմ տեսնել Ձեզ միշտ այնպիսին ,ինչպիսին Դուք վերջին ժամանակներում կայիք...Ինչ վերաբերվում է ինձ՝ պիտի խոստովանեմ,որ մնացել եմ նույնը,ինչպիսին տեսաք ինձ մեր ծանոթության առաջին օրը: Դա միայն իմ վաստակը չէ: Հանուն ճշմարտության պետք է  ասեմ Ձեզ այդ մասին: Օր օրի ես ինձ ավելի կենդանի եմ զգում:Ես վստահ եմ Ձեր հավատարմությանը և գնահատում եմ Ձեր արժանիքները օրեցոր ավելի ուժեղ:Ոչ մեկի կիրքը չի կրել իր մեջ այնքան  հիմնավորություն  ,որքան իմը ...Թանկագին Սոֆի,Դուք շատ գեղեցիկ եք ,այդպես չէ?Նայեք Ձեզ ու տեսեք ,թե որքան է սազում Ձեզ սիրահարված լինելը....և իմացեք,որ ես շատ եմ սիրում Ձեզ:Դա իմ զգացմունքների անփոփոխ արտահայտումն է:
    Բարի գիշեր ,իմ սիրելի Սոֆի:Ես երջանիկ եմ,ինչպես կարող է երջանիկ լինել  այն մարդը,որին սիրում է կանանցից գեղեցկագույնը...
    Գրում եմ Ձեզ առանց տեսնելու..Ես եկա համբուրելու Ձեր ձեռքն ու հեռանալու...Սակայն մնում է հեռանալ առանց այդ պարգևի:Բայց միթե ես բավարար չափով պարգևատրված չեմ ,փաստելով ,թե որքան եմ սիրում Ձեզ...?Հիմա ժամը ինն է:Ես գրում եմ Ձեզ ,որ սիրում եմ...Թերևս ես ուզում եմ գրել այդ մասին ,բայց չգիտեմ կհնազանդվի ինձ գրիչը...Չեք գա ,որ ես Ձեզ ասեմ այդ մասին ու անհետանամ?Մնաս բարով ,իմ սիրելի Սոֆի ,Մնաս բարով...Ձեր սիրտը,ուրեմն,չի հուշում,որ ես այստեղ եմ...Առաջին անգամ ես գրում եմ մթնշաղին-այս իրավիճակը կարթնացնի իմ մեջ  քնքուշ տրամադրության : Բայց ես զգում եմ միայն մի բան-ես չէի գնա այստեղից:Ձեզ տեսնելու հույսը պահում է ինձ այստեղ...և ահա ես շարունակում եմ զրուցել Ձեզ հետ,նույնիսկ չիմանալով գրվում են տառերը...Ամենուր,որտեղ նրանք չեն լինի ,-կարդացեք ,- Ես սիրում եմ Ձեզ...»

    10 հուլիսի, Փարիզ


    Հ. Գ. Դենի Դիդրոն հասուն տարիքում , լինելով կնոջ հետ «հարաբերություններում չբավարաված» սիրահարվում է Սոֆի Վոլանին:Նրանց նամակագրությունն ու մտերմությունը շարունակվեց մինչև Սոֆիի մահը:  Ինչպիսին էր Նրա հանդեպ վերաբերմունքը ?Դիդրոն վառ ներկայացրել է Ֆալկոնետին ուղղված նամակում,որտեղ նա ասում է.«Եթե նա (Սոֆին) ասեր ինձ -թույլ տուր  ինձ խմել քո արյունը,ես առանց մտածելու կբավարարեի նրա այդ ցանկությունը»



    Վիկտոր Հյուգոյի նամակը կնոջը՝Ադել Ֆուշեին 


    «Մի քանի խոսք քեզանից,սիրելի Adele,նորից փոխեցին իմ տրամադրությունը :Այո,դու կարող ես անել ինձ հետ այն,ինչ ուզում ես:Իսկ վաղը անպայման կմեռնեմ ես ,եթե քո ձայնի կախարդական հնչյուններն ու քնքուշ հպումը քո պաշտելի  շուրթերի կյանքի շունչ չտան ինձ:Ինչպիսի հակասական զգացմունքներով պառկեցի քնելու:

    Երեկ,Adele,ես կորցրի հավատս քո սիրո հանդեպ ,և մահ էի փնտրում:
    Ես ասացի ինքս ինձ«Եթե ճիշտ է ,որ նա չի սիրում ինձ,եթե   իմ մեջ ոչինչ չվաստակեց   օրհնությունը նրա սիրո ,առանց որի իմ կյանքը զրկվում է  հրապույրներներից,սա միթե պատճառ չէ մեռնելու? Պետք է , որ ես  ապրեմ հանուն անձնկանան երջանկության ? Ոչ ,իմ ամբողջ գոյությունը նվիրված է միայն նրան,նույնիսկ նրա կամքին հակառակ:Եվ ինչ իրավունքով ես համարձակվեցի հետամտել նրա սիրուն? Միթե ես հրեշտակ եմ կամ աստվածություն ?Ես սիրում եմ նրան, դա ճիշտ է:Ես պատրաստ եմ ուրախությամբ զոհաբերել  այն ,ինչ նա կցանկանա-ամեն ինչ ,նույնիսկ նրա կողմից սիրված  լինելու հույսը:Աշխարհում չկա ավելի մեծ նվիրվածություն ,քան իմն է նրա ..նրա ժպիտի ...նրա մի հայացքի հանդեպ...
    Բայց միթե կարող եմ ես ուրիշ լինել :?Միթե նա չէ իմ ողջ կյանքի նպատակը?
    Եթե նա ցուցաբերի անտարբերություն իմ հանդեպ,նույնիսկ ատելություն,դա կլինի իմ դժբախտությունը ,իմ վերջը:Բայց դա չի վնասի  նրա երջանկությանը?Այո,եթե նա անկարող է սիրել ինձ,ես միայն ինձ պիտի մեղադրեմ դրանում :Իմ պարտքն է-կրնկակոխ հետևել նրան,լինել նրա կողքին,բոլոր վտանգների համար ծառայել որպես խոչընդոտ  ,ծառայել որպես փրկարար կամրջակ,առանց դադրելու կանգնել նրա ու բոլոր տխրությունների միջև ,չակնկալելով որևէ երախտագիտություն:Միայն անսահման երջանկություն կպարգևի   ինձ ,եթե երբեմն թույլ տա իրեն խղճալի հայացք նետելու իր ծառայի վրա և հիշի նրան վտանգի պահին:Ահա այսպես...Եթե նա միայն  թույլ տա ինձ  դնել իմ կյանքը այն բանի համար ,որպեսզի  գուշակեմ նրա յուրաքանչյուր ցանկությունը, կատարեմ ամեն քմահաճույքները...Եթե միայն նա թույլ տա ինձ համբուրել հարգանքով զարմանահրաշ հետքերը իր,եթե նա գոնե համաձայնի հենվել ինձ վրա իր կյանքի դժվար պահերին ,այդ ժամանակ ես կտիրանամ միակ երջանկությանը,որին ձգտում եմ....Բայց եթե ես  հանուն նրա պատրաստ եմ զոհաբերելու ամեն ինչ,պետք է ,որ նա շնորհակալ լինի ինձ? Նրա մեղքով  է,որ սիրում եմ իրեն ?Պետք է համարի ,որ պարտավոր է սիրել ինձ ? Ոչ...Նա կարող է ծիծաղել իմ նվիրվածության վրա,իմ ծառայությունները ընդունել ատելությամբ, արհամարհանքով մերժել իմ բոլոր երկրպագությունները,ընդ որում ես մի պահ անգամ իրավունք չեմ ունենա տրտնջալու  ,բողոքելու այդ հրեշտակի դեմ -չի լինի բարոյական իրավունք կասեցնելու  իմ շռայլությունը նրա հանդեպ ,շռայլություն ,որը նա արհամարհում է:Իմ յուրաքանչյուր օր պիտի նշվի նրա հանդեպ  զոհաբերությամբ..Նույնիսկ իմ մահվան օրը չի անհետանա   իմ չվճարված պարտքը նրա առջև...»

    Այսպիսին էին իմ մտքերը ,սիրելի Adele , երեկ գիշեր  ինձ այցելած մտքերը...Միայն հիմա նրանք խառնվում են երջանկության հույսով ,մեծ երջանկության,որի մասին առանց հուզմունքի չեմ կարող մտածել...

    Դա ճիշտ է,որ դու սիրում ես ինձ,Adele...?Ասա,ու ես կհավատամ այդ զարմանալի  մտքին :
    Չէ որ դու չես կասկածում  ,որ ես կխենթանամ ուրախությունից,նետելով իմ կյանքը քո ոտքերի տակ ,համոզված լինելով ,որ կդարձնեմ քեզ նույնքան երջանիկ,որքան երջանիկ եմ ես,համոզված լինելով ,որ դու կհիանաս ինձնով այնպես,ինչպես ես եմ հիանում քեզնով:
    Օ՜,քո նամակը վերականգնեց անդորրն իմ հոգու,քո բառերը,արտասանած այս գիշեր ,լցրին իմ սիրտը երջանկությամբ:Հազար երախտագիտություն,Adele,իմ սիրելի հրեշտակ...եթե ես կարողանայի ընկնել քո առջև ,ինչպես աստվածության ...ինչ երջանկություն բերեցիր դու ինձ ...
    Аdieu, аdieu,ես կանցկացնեմ հրաշալի գիշեր ՝երազելով քո մասին....
    Քնիր հանգիստ..Թույլ տուր քո ամուսնուն վերցնի տասներկու համբույրներ ,որոնք դու խոստացել էիր նրան,բացի նրանցից ,որոնք դեռ չես խոստացել...»

    P.S. Ահա ,այսպիսի կրքոտ ,խելահեղ սեր ...քանի դեռ Հյուգոյի կյանք  փոթորկի նման չէր ներխուժել Նա ՝ երիտասարդ դերասանուհին,,,Փարիզի ամենագեղեցիկ և փայլուն կանացից մեկը...Ջուլիետտան ....

    Ջոլիետտա Դրուեն երիտասարդ գրողի սրտում մի այնպիսի Սեր հրդեհեց ,որն   անգամ նա  չէր պատկերացրել,որի մասին   նույնիսկ  չէր էլ ենթադրել  անփորձ ու սիրո  հարցերում անտարբեր Ադելի հետ անցկացրած համատեղ կյանքի բոլոր տարիներին,,,,
    Հետաքրքիր է ինձ ...ու շատ ...և  ուր է«չքվեց զոհաբերական ...անձնազոհ..անձնուրաց  սերը»? ))) 
    Ֆլոբեր-Ժորժ Սանդ


    «Դուք տխուր եք ,իմ խեղճ սիրելի ընկեր...

    Ձեր մեկնելուց հետո ես ամբողջովին կոտրված եմ:Ինձ թվում է Ձեզ չեմ տեսել արդեն տաս տարի:Ինչ աստղի տակ եք Դուք ծնվել,ասեք,որ կարողացել եք համատեղել Ձեր մեջ այդքան անհամատեղելի որակներ,այդքան շատ և այդքան հազվադեպ....?
    Ես չգիտեմ թե ինչ եմ զգում Ձեր հանդեպ:Բայց զգում եմ հատուկ քնքշություն  Ձեր նկատմամբ:Մինչ օրս ոչ ոք չի առաջացրել նման զգացմունքներ ինձ մոտ :Մենք հասկացանք միմյանց,ճիշտ է,և  դա լավ է:
    Հատկապես զգում էի Ձեր բացակայությունը երեկ երեկոյան ժամը 10-ին: Մոտակայքում ինչ-որ բան էր այրվում: Երկինքը 
    լուսավորված էր վարդագույն լույսով, Սենան հաղարջի մուրաբայի գույն ուներ :Ես աշխատեցի երեք ժամ ու տուն վերադարձա տանջահար:
    «Սիրել Ձեզ ավելի ուժեղ»-դժվար է ինձ:Բայց ես քնքշորեն գրկում եմ Ձեզ:Ձեր նամակը,որը ստացել էի այս առավոտ ,լցված էր այնպիսի տխրությամբ,որ խորապես հուզեց ինձ:
    Մենք բաժանվեցինք այն պահին ,երբ շատ բաներ պատրաստ էին դուրս թռչելու մեր շուրթերից...Բոլոր դռները մեր միջև դեռ  բաց չեն...Դուք ներշնչում եք ինձ մեծ հարգանք,և ես չեմ համարձակվում տալ Ձեզ գլխավոր հարցը......»:




    Մարկ Տվեն-Լիվիին 30-ամյակի կապակցությամբ


    «Լիվի,սիրելիս,վեց տարի է անցել այն պահից,երբ հասա իմ կյանքի առաջին հաջողությանը՝նվաճեցի քեզ ,և երեսուն տարի այն պահից,երբ Նախախնամությունն արեց անհրաժեշտ նախապատրաստություններ այս երջանիկ օրվա առիթով-ուղարկելով քեզ այս աշխարհ:Յուրաքանչյուր միասին ապրած օր ավելացնում է վստահությունս այն բանում,որ մենք երբեք չենք հեռանա միմյանցից,ոչ մի վայրկյան չենք ափսոսալու ,որ միավորել ենք մեր կյանքը:Ամեն տարի , փոքրիկս,ավելի  շատ եմ սիրում քեզ:Այսօր դու ինձ ավելի թանկ ես,քան նախկին  ծննդյանդ օրը,մի տարի առաջ ավելի թանկ էիր ,քան երկու տարի առաջ-մի կասկածիր ,այս սքանչելի առաջխաղացումը կշարունակվի մինչև վերջ:

    Եկ նայենք առաջ-ապագա տարելիցներին, վերահաս ծերությանը և ճերմակ մազերին -առանց վախի և վհատության:Վստահելով միմյանց և հստակ իմանալով,որ սերը ,որը մեզնից յուրաքանչյուրը կրում է իր սրտում,բավական է որպեսզի  երջանկությամբ լցնի  մեզ   հատկացված  բոլոր տարիները:
    Այսպիսով,մեծ սիրով  քո և երեխաների հանդեպ,ես ողջունում եմ այս օրը,որը շնորհում է քեզ  պատվելի տիկնոջ վեհություն և արժանապատվության երեք տասնամյակ:
    Միշտ քո՝
    Ս.Լ.Կ.»


    Ջորջ Ֆարկեր-Աննա Օլդֆելդ


    «Ես եկա,ես տեսա,ու ես նվաճված եմ:Ես միշտ գիտեմ ինչ ասել:Սակայն այսօր լեզուս հրաժարվում է հնազանդվել  ինձ:Այնտեղ ,ուր ուրիշները գալիս են որպեսզի փրկեն իրենց հոգիները,ես կորցրի իմը-հուսամ,Տերը,որը իրավամբ կոչված է արդար լինելու,գտել է այն:Բայց ես պետք է ջանք գործադրեմ ,որպեսզի մի պահ  կանգնեցնեմ հիացմունքիս պայթյունն ու  հանգիստ  խոսեմ Ձեզ հետ:

    Ոչինչ երկրի վրա, տիկին,չի կարող գերել այնպես,ինչպես Ձեր սրամտությունն ու գեղեցկությունը: Չսիրել Ձեզ -նշանակում է հայտարարել  ինքն իրեն հիմար:Ասել Ձեզ,որ սիրում եմ ու մտածել մի այլ  բան ,նշանակում է լինել ստահակ:Եթե որևէ մեկը ինձ համարձակվի կոչել այդպես,ես կզայրանամ:Բայց եթե Դուք վատը մտածեք իմ մասին,ապա իմ սիրտը կփշրվի:
    Դուք արդեն բավականին ծանոթ եք ինձ,մադամ,որպեսզի իմանաք համակրանք եք տածում իմ հանդեպ,թե հակակրանք:Ձեր խելքը բարձր է Ձեր սեռից:Թող որ Ձեր վարքն էլայդպիսին լինի:Ասեք ինձ պարզ-ինչ կարող եմ հուսալ:Երբ ես գնահատում եմ իմ արժանիքները, իմ համեստությունը ինձ անգամ հույսի ստվեր թույլ  չի տալիս:Բայց արժի ինձ նայել Ձեր  բարի ժպիտով փայլող դեմքին,ու ես զգում եմ ,թե որքան անարդար եմ,երբ կասկածում եմ  Ձեզ անսրտության մեջ:
    Աղաչում եմ,թույլ տվեք ինձ կամ Լոնդոնում ապրել ու լինել երջանիկ,կամ ես կհեռանամ անապատ ,որպեսզի զսպեմ իմ փառասիրությունը,որն   այստեղ հետամուտ է ինձ: Աղաչում եմ,թույլ տվեք դատավճիռը լսել Ձեր շուրթերից,որպեսզի ես կարողանամ միաժամանակ վայելել Ձեր խոսքն ու տեսնել Ձեր հայացքը ,նախքան կդառնամ դժբախտ,եթե այդպես է վիճակված:

    Եթե դուք այն տիկինն եք ,որը առավոտյան  եկեղեցում նստած էր իմ աջ կողմում ,ապա կարող եք գնալ գրողի ծոցը: Քանի որ վստահ եմ-Դուք վհուկ եք»:


    P.S. )))) «հետաքրքիր» ավարտ էր ,չէ??բան չհասկացա...))) ուղղակի մեռնում եմ ծիծաղից ....))))))))))





    LORD BYRON - Lady Caroline Lamb

                           Բայրոն-Կարոլինա Լեմ

    «Իմ սիրելի Կարոլին,եթե արցունքները,որը տեսել եք , և որը ,գիտեմ ,ես չպիտի թափեի,եթե չլիներ չափից ավելի հուզմունքը բաժանման պահին...Հուզմունք,որը Դուք պիտի զգայիք  վերջին իրադարձությունների ժամանակ-եթե այս ամենը չէր  սկսվել   Ձեր մեկնումից առաջ,եթե ամենը, ինչ ասել ու արել եմ բավարար ապացույց չեն,թե  ինչպիսին են և  ինչպիսին կլինեն իմ զգացմունքները Ձեր հանդեպ,իմ սեր,ապա ես ոչ մի այլ ապացույց չունեմ Ձեզ համար:

    Աստված գիտի,որ մինչև այս պահը ես երբեք չեմ մտածել ,որ Դուք ,իմ սեր,իմ թանկագին բարեկամ,կարող եք լինել այդքան դաժան:Ես չեմ կարող  արտահայտել ամեն ինչ:Հիմա ժամանակը չէ բառերի:Բայց ես կապրեմ հպարտության զգացում և կստանամ տխուր բավականություն ցավից,որը  Դուք զգացել եք...Եվ այն ամենից ,որ Դուք ամենևին չեք ճանաչում ինձ:
    Ես պատրաստ եմ հեռանալ ,բայց ծանր սրտով:Քանի որ իմ հայտնվելը այդ երեկոյին վերջ կդնի ցանկացած  անիմաստ  պատմության,որն  այս օրվա  իրադարձությունները  կարող էին  ծնել:
    Ինչ եք կարծում   հիմա,որ ես սառն եմ,անհոգի,անխիղճ,ինքնակամ? Կմտածեն այդպես ուրիշները?Եվ  Ձեր մայրը ?Մայր,որին մենք պետք է զոհաբերենք  շատ ավելի շատ ,քան նա երբևէ կիմանա կամ կպատկերացնի :
    «Խոստանում եմ,որ չսիրեմ քեզ» ?? Ա՜խ,Կարոլինա ,այդ խոստումը անցյալում էր:Բայց ես կբացատրեմ ամեն խոստովանություն ինչպես հարկն է և երբեք չեմ դադարի զգալ այն ամենը,որին Դուք արդեն վկա եք եղել-թերևս ավելի շատ ,ինչի մասին գիտի իմ սիրտը ,և հնարավոր է՝Ձերը...Թող Աստված Ձեզ ների,պահպանի և հավերժ երջանկացնի...
    Ամենահավատարիմ Ձեր՝
    Բայրոն»


    Ֆլոբեր-Լուիզ Կոլե


    «Դու ասում ես ինձ շատ քնքուշ բառեր,սիրելի Մուսա:Е՜h bien,ստացիր պատասխան այնպիսի   քնքուշ բառեր,որոնք դու  նույնիսկ չես  կարող պատկերացնել:Քո սերը սնուցում է ինձ ինչպես ջերմ անձրև...նրանով  ողողված եմ զգում մինչև սրտիս խորքերը...Կա քո մեջ ինչ որ բան ,որը արժանի չլինի
    իմ սիրուն,-մարմինդ ,խելքդ,քնքշությունդ...???Դու բաց ես հոգով և զորեղ մտքով...քո մեջ քիչ է բաստեղծականը,բայց դու իսկական  բանաստեղծ ես ....Ամեն ինչ քո մեջ  հիասքանչ է...Դու նման ես քո ստինքներին -նույնքան ձյունաճերմակ և փափուկ ....
    Ոչ մեկը կանանցից,որոնց ճանաչել եմ,չեն կարող համեմատվել քեզ հետ,,,Հազիվ թե ,որոնց ցանկացել եմ,հավասար են քեզ...Երբեմն փորձում  եմ պատկերացնել քո դեմքը ծեր հասակում,և ինձ թվում է,որ այդ ժամանակ նույնպես կսիրեմ քեզ ,գուցե նույնիսկ ավելի ուժգին.... 
    Croisset, շաբաթ,կեսգիշերին»

    Ջորջ Բայրոն-Թերեզա Գվիչչոլի

    «Թանկագին Թերեզա...
    Այս գիրքը ես կարդացի քո այգում:Սիրելիս,դու իմ կողքին չէիր,այլապես ես չէի կարողանա կարդալ այն:Սիրելիս,դա քո սիրած գիրքն է,իսկ հեղինակը իմ լավագույն ընկերներից մեկն է:Դու չես հասկանա անգլերեն այս բառերը,ուրիշներն էլ չեն հասկանա...ահա,այդ պատճառով էլ իտալերեն չեմ խզբզել դրանք:Բայց դու կճանաչես  ձեռագիրը նրա ,ով սիրում է քեզ կրքոտ,և կհասկանաս  մի գրքից ,որը պատկանում է քեզ ,նա կարող էր մտածել միայն սիրո մասին...
    Այս բառի մեջ,որը հավասարապես ,գեղեցիկ է հնչում բոլոր լեզուներով, և 
    բոլորից լավ քո -amor mio-պարփակված է իմ ողջ գոյությունը,ներկան և ապագան:
    Ես զգում եմ,որ գոյություն ունեմ, և զգում եմ ,որ կգոյատևեմ -ինչ նպատակի համար,դա քո որոշումն է :Իմ կյանքը պատկանում է քեզ:Դու տասնյոթ տարեկան կին ես,և երկու տարի է ինչ լքել ես մենաստանը:Ամբողջ հոգով կցանկանայի ես ,որ մնայիր այնտեղ  կամ ՝երբեք  չճանաչեի քեզ որպես ամուսնացած կնոջ...Բայց արդեն ուշ է...Ես սիրում եմ քեզ..Դու սիրում ես ինձ,թերևս դու ես այդպես ասում,և արարքներդ են ասում նույն բանը,որը ցանկացած հանգամանքներում մեծ մխիթարություն է ինձ համար:
    Ես պարզապես չեմ սիրում քեզ...Ես անկարող եմ դադարել սիրել քեզ...Մտածիր երբեմն իմ մասին,երբ օվկիանոսն ու Ալպերը ընկած են մեր միջև -նրանք չեն բաժանի մեզ քանի դեռ դու  չես ցանկանա...
    Բայրոն»

    Օնորե դ Բալզակ-Էվելինա Հանսկայա


    «Որքան եմ ուզում անցկացնել օրս քո ոտքերի մոտ...դնել գլուխս ծնկներին քո..անրջել գեղեցիկի մասին...երանության  ու զմայլանքի մեջ հաղորդակից անել Ձեզ իմ մտքերին...Իսկ երբեմն-ոչինչ չխոսել...լռել...սեղմվելով շուրթերով Ձեր հագուստի  եզրին...

    Օ՜, իմ սեր,Եվա,ուրախություն իմ կյանքի,իմ լույս գիշերի,իմ հույս,իմ հիացմունք,իմ սեր,իմ անգին ,երբ կտեսնեմ Ձեզ....Թե ,դա պատրանք է...?Արդյոք տեսել եմ ես Ձեզ...?Օ,՜աստվածներ...որքան եմ սիրում հազիվ նկատելի Ձեր ակցենտը...Ձեր շուրթերն այնքան նուրբ,զգացական,-թույլ տվեք ասել դա  Ձեզ,իմ հրեշտակ սիրո ...
    Ես աշխատում եմ օր ու գիշեր ,որ կարողանամ գալ ու մնալ Ձեզ հետ երկու շաբաթ դեկտեմբերին...Ճանապարհին կտեսնեմ ձյունով ծածկված Յուրյան լեռներն ու պիտի մտածեմ Ձեր ձյունաճերմակ ուսերի մասին ..Ա՜խ, շնչել բույրը քո վարսերի,բռնել ձեռքդ,սեղմել գրկիս մեջ-ահա,որտեղից եմ ես ոգեշնչվում...Իմ անպարտելի կամքի ուժը զարմացնում է ընկերներիս...Ա՜խ,նրանք չգիտեն իմ սիրեցյալին,նրան,որի մաքուր պատկերը սրբում  է բոլոր դառնությունները  նրանց  մաղձոտ հարձակումների...
    Մեկ համբույր,իմ հրեշտակ,մեկ  դանդաղ համբույր...և բարի գիշեր...»


    Բեթհովեն-Հավերժական  սիրեցյալին 


    Իմ հրեշտակ,իմ կյանք ,իմ երկրորդ«ես»...կգրեմ այսօր մի քանի բառ,այն էլ քո նվիրած մատիտով...Վաղվանից ինձ համար պետք է բնակարան փնտրեմ...

    Ինչպիսի անիմաստ ժամանակի  կորուստ,ում են պետք այդ բոլոր բաները...
    Ինչի համար է վիշտն այսքան խորը անխուսափելության առաջ...?Միթե սերը կարող է գոյատևել առանց զոհողությունների ..առան անձնազոհության.../? Դու կարող ես անել այնպես ,որ ես ամբողջովին քեզ պատկանեմ...?  Դու-ինձ...Աստվա՜ծ իմ ,դու նայիր գեղեցիկ բնությանն ու հնազանդվիր անխուսափելիությանը...Սերը պահանջում է ամեն ինչ ,և ունի դրա իրավունքը-այս առումով ես զգում եմ այն,ինչ-որ դու...միայն դու շատ հեշտ ես մոռանում,որ ես պիտի ապրեմ երկուսիս համար-քեզ համար ու ինձ համար...եթե ամբողջովին միասին լինեինք ՝այսքան չէիք տառապի-ոչ դու ..ոչ  էլ ես...

    ...մենք հավանաբար շուտով կտեսնվենք,և ես այսօր չեմ պատրաստվում կրկնել քեզ իմ մտորումները կյանքիս  վերաբերյալ...Եթե մեր սրտերը տրոփեին միասին -նրանք ,հավանաբար ,մտքովս էլ չէին անցնի...Լի է հոգիս այն ամենով,ինչ ուզում եմ ասել քեզ...

    Ա՜խ, լինում են պահեր,երբ  ինձ թվում է,որ լեզուն մեր անզոր է :
    Ուրախացիր:Առաջվա նման եղիր իմ անփոխարինելի,միակ գանձը,ինչպես ես եմ քոնը...
    Մնացածի մասին,որը պիտի լինի մեզ հետ և կլինի,թող հոգ տանեն աստվածները....
         Քեզ հավատարիմ՝՝
    Լյուդվիգ»

    Հյուգոն-Ջուլիետին


    «Այո,ես գրում եմ քեզ...ինչպես կարող եմ չգրել...Եվ ինչ կլինի ինձ հետ գիշերը,եթե չգրեմ քեզ այս երեկո...Իմ Ջուլիետ,ես սիրում եմ քեզ: Միայն դու կարող ես որոշել իմ ապրել-մեռնելու ճակատագիրը...Սիրիր ինձ...Ջնջիր սրտիցդ այն ամենն ,ինչը կապված չէ սիրո հետ...որպեսզի նա  դառնա նույնը ,ինչպիսին իմնն է...

    Ես երբեք չեմ սիրել քեզ ավելի շատ ,քան երեկ...և դա ճիշտ է..Ներիր ինձ... Ես խանդից ու սիրուց գլուխս կորցրած  արհամարհելի ու հրեշավոր խելագար եմ...
    ...չգիտեմ ,թե ինչ եմ արել ես,բայց գիտեմ,որ  քեզ էի սիրում...»

    «Ես երկու ծննդյան օր ունեմ..երկուսն էլ փետրվարին ...Առաջին անգամ լույս աշխարհ գալով հայտնվեցի մորս ձեռքերին... Քո սիրո շնորհիվ երկրորդ անգամ ես վերածնվեցի քո գրկում (ա՝խ,ինչպիսի խոսքեր»))  ... դա տեղի ունեցավ 16.02.1833թ»:


    Ջուլիետի պատասխան  նամակը Վիկտոր Հյուգոին


    «Ես սիրում եմ քեզ ,ես սիրում եմ քեզ ,իմ Վիկտոր...Ես չեմ կարող չկրկնել այն կրկին ու կրկին,որքան բարդ է բացատրել,թե ինչ եմ զգում...Ես քեզ տեսնում եմ ամեն  գեղեցիկի մեջ,որն ինձ շրջապատում է...Բայց դու ավելի կատարյալ ես...դու յոթ պայծառ ճառագայթներով  պարզապես արևային սպեկտոր չես ...դու ինքդ արև ես...որը լուսավորում է,ջերմացնում,վերածնում կյանքը..այս բոլորը դու ես,իսկ ես-խոնարհ կին,որը պաշտում է քեզ: Ջուլիետ»


     Վիկտորին.«Ես զգում եմ հրեշավոր  քաղց քո մարմնի հանդեպ և խորհուրդ եմ տալիս պաշտպանվել  իմ ահավոր սիրուց ...»:



    Մոցարտ-Կոնստանց

    «Իմ սիրելի փոքրիկ կին,ես քեզ մի քանի հանձնարարություններ պիտի տամ...Ես աղերսում եմ քեզ


    1.Չընկնես մելամաղձոտության մեջ

    2.հոգ տար առողջւոթյանդ ու զգուշացիր գարնանային քամիներից
    3.միայնակ մի գնա զբոսնելու-  նույնիսկ ավելի լավ է չգնաս զբոսնելու  
    4. Լիովին վստահ եղիր իմ սիրուն
    5. Բոլոր նամակներս գրում եմ քեզ դնելով դիմանկարդ իմ առջև
    6. և վերջում ,խնդրում եմ քեզ, գրել ինձ ավելի  մանրամասնորեն:
    Աղերսում եմ  ,պահիր քեզ այնպես,որ «չվնասվի» իմ և քո  բարի անունը:Հետևիր նաև քո արտաքինին:Մի զայրանա ինձ վրա նման խնդրանքի համար:Դու պիտի սիրես ինձ ավելի ուժգին այն բանի համար,որ ես հոգ եմ տանում մեր՝իմ և քո պատվի մասին...» 

    Նապոլեոնը - ժոզեֆինային ...


    «Սիրելիս,խնդրում եմ ,հաճախ մտածիր իմ մասին,,,գրիր ամեն օր...Դու կամ լավ չես զգում քեզ,կամ չես սիրում ինձ...միթե կարծում ես ,որ իմ սիրտը մարմարից է ...???Միթե իմ տառապանքները քեզ համար միևնույնն են...???Ակնհայտ է,որ դու լավ չես ճանաչում ինձ...Ես չեմ կարող հավատալ դրան...Դուք ,որին բնությունն օժտել է բանականությամբ,քնքշությամբ,գեղեցկությամբ,,,Դուք -միակ թագուհին իմ սրտի,,,,Դուք -և դա ,իհարկե,Ձեզ լավ հայտնի է ,թե ում իշխանությունն է ինձ վրա անսահման.... »


                                                              
                                         Չի եղել մի օր ,որ ես չսիրեմ քեզ..չի եղել մի  գիշեր,որ չսեղմեմ քեզ գրկիս մեջ...և չի եղել դեպք,որ չանիծեմ իմ պատվախնդրությունն ու փառքը ,որոնք  ինձ հեռու են պահում  իմ կյանքի սրտից ....ստիպում են լինել հեռու քեզանից...»

                                               «Այն օրը,երբ դու կասես,-Չեմ սիրում քեզ այլևս,-կդառնա իմ սիրո կամ    իմ կյանքի վերջին օրը...

    Եթե իմ սիրտը լիներ այնքան անարգ ու չնչին  ,որ համարձակվեր սիրել քեզ առանց փոխադարձ սիրո ,,,ես կհրամայեի պոկել նրան ինձանից....
    Ա՜խ, Ժոզեֆինա...Ժոզեֆինա.....».

    «Հիշում ես բառերն այն,որ ասեցի քեզ մի օր...???-Բնությունը պարգևել է ինձ ուժով ,աներեր ոգով...
    Իսկ քեզ նա հյուսել է ժանյակներից ու օդից ...
    Մնաս բարով...Ա՜խ,եթե դու դադարել ես սիրել ինձ ,նշանակում է դու երբեք էլ չես սիրել ինձ...
    Ու ես ափսոսալու շատ բան կունենամ...»

    «Իմ զարթոնքը լի է Ձեզնով...Ձեր պատկերն ու Ձեզ հետ անցկացրած  արբեցուցիչ երեկոն  հանգիստ չեն  տալիս իմ զգացմունքներին..անզուգական,իմ քնքուշ Ժոզեֆինա..այդ ինչ տարօրինակ բաներ եք անում իմ սրտի հետ,,,երբ հանկարծ պատկերացնում եմ ,որ զայրացած   եք , տխուր կամ   անհանգստացած ,կտոր-կտոր է լինում սիրտս ...ու Ձեր ընկերն այլևս չի գտնում հանգիստ»:



    .«եթե դու ինձ այլևս չես սիրում... ապա ես այլևս անելիք չունեմ այս աշխարհում....

    Եթե ինձ հարցնեն ,թե լավ եմ քնել...մինչ այդ հարցին պատասխանելը ես կսպասեմ քո հաղորդագրությանը,որ դու լավ ես... ու, եթե դու լավ ես ՝ուրեմն ես էլ լավ կլինեմ»...

    « Իմ պահապան հրեշտակը,որն  ամենադժվար պահերին  հովանավորել է ինձ,թող պահպանի քեզ...ավելի լավ է ես մնամ անպաշտպան... և թող  նա քեզ  պաշտպանի միայն ...»
                                                                              


    «Իմ մի

    Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
    print Տպել