Կոնգրեսական Ջուդի Չուն իր թվիթերյան էջում գրառում է կատարել ԼՂ հակամարտության վերաբերյալ.

«Ես մտահոգված եմ Արցախի խաղաղ ժողովրդի դեմ Ադրբեջանի բռնի գործողությունների կապակցությամբ։ Նախորդ տարի հպարտությամբ այցելել եմ Արցախ և հիացել ոչ միայն դրա գեղեցկությամբ, այլև մարդկանց էներգիայով և հոգով, որոնք բարգավաճում են՝ չնայած ադրբեջանական դիպուկահարների, ականների և այլնի առկայությանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել