1in.am-ը գրում է.

19-րդ դարի առանձնատանը տեղակայված խմբակային սեքսի ակումբը սեփականատերերի կողմից փակվել է, երբ սկանդալ է ծագել՝ հայտարարել է քաղաքային պատգամավոր Ելենա Տկաչը: Այս մասին հաղորդում է vz.ru-ն:

Տկաչը կարծում է, որ հաստատությունը փակվել է լրագրողների և իրավապաշտպանների գալուց հետո: «Ակումբը փակել են, երբ ներկայանալով որպես հաճախորդներ՝ ցանկացել են գրանցվել լրագրողները: Նրանք ինձ զանգահարել են երեկ առավոտյան: Այդ կազմակերպությունների կայքերը և հեռախոսները չեն աշխատում»,- պատմել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ«Մոսգորնասլեդիե»-ի կողմից շահագործվող ճարտարապետական շինություններից մեկում մի քանի օր առաջ հայտնաբերվել էին խմբակային սեքսի, էրոտիկ մերսման սրահներ, ինչպես նաև սվինգ ակումբ: Նրանց հարևանությամբ է գտնվել «Հին Ցեյխգուազ» հրատարակչությունը:

Ավելին, պատգամավորը հայտնել է, որ «Մոսգորնաս»-ի ներկայիս ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին անձամբ է աշխատում այդ շինությունում, քանի որ «Հին Ցեյխգաուզ» ալմանախի գլխավոր խմբագրի տեղակալն է:

Պատմելով շինության մասին՝ Ելենա Տկաչը նշել է. «Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ժամանակին հայտնի «Սեկրետարևի թատրոնը», որտեղ իր աշխատանքն է սկսել Ստանիսլավսկին:

Պատահածից հետո քաղաքի պաշտպանները որոշել են նամակ ուղղել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին՝ պահանջելով Կիբովսկիի հրաժարականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել