Բոլորն էլ ցանկանում են ունենալ խնամված, առողջ, մաքուր մաշկ: Մաշկը տարբեր կոսմետիկ խոնավեցնող միջոցներով խնամելն իհարկե լավ է, սակայն գոյություն ունեն հատուկ սննդատեսակներ, որոնք օգտագործելու դեպքում ձեր մաշկը կստանա այն թարմ ու երիտասարդ տեսքը, որն այդքան ցանկանում եք ունենալ: Ձեզ ենք ներկայացնում այդպիսի 10 սննդատեսակ:

 

 

1. Ավոկադո: Ավոկադոն օգտակար է ոչ միայն դեմքի կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ օգտագործված վիճակում, այլև այն ուղղակի ուտելն արդեն իսկ օգտակար ազդեցություն կթողնի ձեր մաշկի վրա, քանի որ այն հարուստ է վիտամին B-ով` մասնավորապես B3-ով, որը շատ կարևոր է առողջ, փափուկ մաշկ ունենալու համար, ինչպես նաև գրգռված, կարմիր մաշկը վերականգնելու համար: Ավոկադոն կարելի է օգտագործել աղցաններում կամ ուղղակի ուտել առանձին: Կարելի է նաև բարակ շերտերը դնել դեմքի մաշկի վրա, և դուք կզգաք դրա առողջարար ազդեցությունը:



2.Հատապտուղներ: Առողջ մաշկ ունենալու համար շատ կարևոր դեր է խաղում նաև C վիտամինը, որը բավականաչափ պարունակվում է հատապտուղների մեջ` ելակից մինչև մոշ: Վիտամին C-ն կապահովի հյուսվածքների վերականգնումը և առողջ ու երիտասարդ տեսք կպարգևի ձեր մաշկին: Հատապտուղները նաև հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք առողջարար են բորբոքումների դեմ: Հատապտուղներից կարող եք խյուս պատրաստել կամ ուտել հատիկները, սակայն ինչպես էլ ընդունեք, այն առողջարար է ձեր թե՛ մաշկի, թե՛ ընդհանուր օրգանիզմի համար:

l

3. Կաթնաշոռ: Կաթնաշոռը պարունակում է սելեն և վիտամին E, որոնք հակաօքսիդանտներով են ապահովում ձեր օրգանիզմը, ինչպես նաև ազատ ռադիկալներով, որոնք էլ նպաստում են մաշկի առողջ տեսքին: Որոշ հետազոտողներ նույնիսկ պնդում են, որ եթե հատուկ սննդակարգին հետևելով հաճախակի ընդունեք կաթնաշոռ, ապա այն կկանխարգելի քաղցկեղի որոշ տեսակներ:

Almonds are good for healthy skin

 

4.Նուշ (ընկուզեղեն): Նուշը ճարպաթթուներ է պարունակում, որոնք օգնում են բջջի մեմբրանի վերականգնմանը և օրգանիզմից հեռացնում թունավոր վնասակար նյութերը:  Դրանք նաև օգնում են պահպանել ջուրը, որը մաշկին ավելի ձիգ ու առողջ տեսք է հաղորդում: Ինչպես նաև ընկուզեղենի ճարպերը ընդհանրապես առողջարար են սրտի և մարմնի քաշի պահպանման համար:

p

5. Կարտոֆիլ: Տապակած կարտոֆիլը կարող է մեծ քանակությամբ պղինձ փոխանցել օրգանիզմին, որն էլ առողջ փայլ կհաղորդի մաշկին: Մեծ քանակությամբ ցինկը և վիտամին C-ն էլ կօգնեն մաշկին ավելի էլաստիկ լինել և առողջ տեսք ունենալ:

 

 

 

 

 

 

 


6.Ամբողջական հացահատիկ: Չնայած հացահատիկը կարող է արյան շաքարի ինդեքսը բարձրացնել, սակայն ամբողջական հացահատիկը ոչ միայն չի բարձրացնի արյան շաքարը, այլ նաև ձեզ համար կապահովի առողջ, թարմ մաշկ: Հացահատիկ պարունակող մթերքներ գնելիս համոզվեք, որ դրանցում շատ են հացահատկի մանրաթելերը, որպեսզի զգաք այս մթերքի թողած արդյունքը ձեր մաշկի որակի վրա:

 

 

 

m


 

7. Կտավատի սերմ: Եթե դուք չեք սիրում ձուկ կամ այլ մթերքներ, որոնք օմեգա-3 են պարունակում, ապա կտավատի սերմերը հրաշալի այլընտրանք են ձեզ համար: Դրանք հրաշալի կերպով խոնավեցնում են մաշկը, ինչպես նաև կանխարգելում և մաշկը մաքրում ակնեներից:

 

y

 

8. Յոգուրտ: Սպիտակուցներով հարուստ յոգուրտը ձեր մաշկն ավելի ձիգ ու էլաստիկ կդարձնի: Իսկ հունական յոգուրտը կրկնակի օգտակար է, քանի որ այն ավելի շատ սպիտակուցներ է պարունակում, քան սովորական յոգուրտը: Բացի այդ` այն կարող եք օգտագործել այլ առողջարար մթերքների հետ, որն էլ ավելի կբարձրացնի դրա արդյունավետությունը, ինչպես օրինակ մեղրի կամ հատապտուղների հետ:

 

 

p

9.Պղպեղ: Պղպեղի բոլոր տեսակները` կանաչ, դեղին, կարմիր, նարնջագույն, բոլորն էլ օգտակար են ձեր մաշկի համար, քանի որ պարունակում են կարոտենոիդներ` հակաօքսիդանտներ, որոնք կանխարգելում են կնճիռների առաջացումը և ձեր մաշկին հաղորդում ավելի երիտաասարդ ու առողջ տեսք:

 

 

k

 

10.Մանգո: Մանգոն ոչ միայն համեղ միրգ է, այլև շատ օգտակար ու առողջարար մանավանդ մաշկի համար: Մանգոն պարունակում է ավելի քան 80% վիտամին A, որի կարիքը ձեր օրգանիզմը այդքան ունի: Պարունակվող հակաօքսիդանտների մեծ քանակը նաև կօգնի պայքարել ազատ ռադիկալների դեմ, որը նշանակում է, որ դուք ժամանակից շուտ չեք նկատի կնճիռներ ձեր մաշկին, բացի այդ մանգոյի կալորիականությունը բավականին ցածր է և հրաշալի տարբերակ է այն ձեր դիետիկ սննդակարգում ավելացնելու համար:

 

 

Իհարկե, շատ այլ առողջարար և մաշկի համար օգտակար սննդատեսակներ էլ կան: Ձկնեղենից (ինչպես օրինակ սաղմոնը, որը հարուստ է օմեգա-3 ճարպաթթվով) մինչև ընկույզ, որի յուղը կփափկեցի ձեր մաշկը: Հարկ է նշել նաև, որ լավ արդյունքի համար շատ բան կախված է նաև ընդհանուր սննդակարգից: Ներկայացված 10 սննդամթերքների օգտագործումը ոչ միայն կօգնի ձեզ ավելի առողջ ու թարմ տեսք ունենալ, այլ նաև դրանք օգտակար են սրտի համար: Հետևեք ձեր սննդակարգին և առողջ եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել