Galatv.am-ը գրում է.

Աբրահամ Ավագյանը պատմության ուսուցիչ է, պատերազմի լուրը իմանալուն պես շտապել է զինվորագրվել, ասում է՝ եթե չգնայի, հետո չէի կարողանալու նայել աշակերտներիս աչքերի մեջ:

Աբրահամի և սահմանին կռվող մյուս տղերքի առավոտը սկսվում է Արծրուն Հովհաննիսյանի գրառումների փնտրտուքներով, ամեն պահի սպասումով՝ հը՞, տղերք ի՞նչ կա, սպանո՞ւմ ենք:

«Ընկերոջս հետ տունն էինք վերանորոգում, զորահավաքի մասին լսեցինք ու որոշեցինք, որ պետք է նախօրոք գնանք՝ չսպասենք ծանուցման: Ընկերոջս ասում եմ՝ դպրոցն իրար հետ, բանակ իրար հետ, ռեմոնտ իրար հետ, թուրքի դեմ՝ ջոկ-ջոկ ենք: Ինձ համար հայրենիքը գաղափար է, որը գոյությունդ իմաստալից է դարձնում: Այդ պահին ոչնչի մասին չես կարող մտածել, մտածում ես, որ կա վերանձնական արժեք՝ հայրենիքը, և հայրենասիրությունն այն է, որ քո գործողությունից թշնամու զինվորը զոհվի հանուն իր հայրենիքի:

Երբ ինձ հարցնում են՝ ի՞նչ կփոխեիր քո կյանքում, կփոխեի այն, որ համալսարանն ավարտելուց հետո գնայի բանակ, որ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցեի: Ես զգում եմ, որ դա իմ կյանքում միշտ պակաս տեղ է եղել: Հիմա, երբ երկիրս վտանգի մեջ է, ես հասկացա, որ այս պահին ես պետք է սահմանին լինեմ: Զինվորական համազգեստս պահարանում կախված էր, ես գիտեի, որ մի օր ղսմաթով ֆորմաս ինձ պետք է գալու, մի տեսակ վառոդի հոտին կարոտել էի»,- ասում է կամավորը:

Աբրահամն ասում է, որ ընտանիքում որոշումը դժվարությամբ են ընդունել, խոսել է մոր հետ, բացատրել, բայց սիրելիին սկզբում ոչինչ չի ասել.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել