1lurer.am-ը գրում է․
Ազերների կողմից ապատեղեկատվություն է տարածվել, այդ թվում նաև էլփոստերին, թե, իբր, հաքերային հարձակման է ենթարկվել ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի համակարգիչը:
ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ լուրը չի համապատասխանում իրականությանը և նպատակ ունի ապատեղեկատվություն տարածել՝ պատերազմական իրավիճակում լրատվական դաշտը հեղեղելով ապատեղեկատվությամբ, կեղծ և խուճապ առաջացնող լուրերով:
«Նրանց մոտ են ընդամենը հայտնվել և իրենց կողմից կառավարվող կայքում տեղադրված են ընդհանուր օգտագործման փաստաթղթեր (shared files), որոնց կարողացել են մուտք ստանալ՝ կոտրելով այդ անձանցից ինչ֊որ մեկի համակարգիչը: Այս ուղղությամբ տարվում են աշխատանքներ:
Մուտք Հակոբ Արշակյանի համակարգչին և առավել ևս նրա անձնական փաստաթղթերին չեն կարողացել և չեն կարող ստանալ:
Հավաստիացնում եմ՝ այժմ պատերազմ է մղվում ոչ միայն մարտի դաշտում, այլև թեժ պայքար է մղվում նաև կիբեռտիրույթում, որին հաջողությամբ դիմակայում է մեր կիբեռբանակը: Սա ևս մեկ պատճառ է հակառակորդի կողմից ապատեղեկատվության տարածման համար»,- ասված է հայտարարության մեջ:
Ուստի, խնդրում եմ և հորդորում բոլոր ԶԼՄ֊ների ներկայացուցիչներին՝ չտրվել գայթակղության, ինչը մեր հակառակորդի նպատակն է, և չհրապարակել, առավել ևս՝ չտարածել վերոնշյալ ապատեղեկատվությունը, ինչպես նաև իմ այս նամակը: Դրանով իսկ կկանխվի հակառակորդի հերթական ապատեղեկատվության մուտքը մեր լրատվական դաշտ: