Armeniasputnik.am-ը գրում է․

Բունդեսթագի պատգամավորն անընդունելի է համարում հայերի առջև պատմական պարտք ունեցող Թուրքիայի պահվածքը։

Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը «Tagesschau» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում է հակամարտություններ հրահրել, որպեսզի իր քաղաքացիներին շեղի ներքին ճգնաժամից։

«Էրդողանը զգում է, որ իր իշխանությունն աստիճանաբարը թուլանում է, և նա ռազմական հռետորաբանությամբ ցանկանում է ուշադրությունը շեղել տնտեսության կտրուկ անկումից»,– ասել է նա։

Էզդեմիրը նշել է` Էրդողանը պաշտպանում է Ադրբեջանում ազգայնական և ռևանշիստական տրամադրությունները։

«Հատկապես անընդունելի է, որ Թուրքիան հայերի դեմ է հանդես գալիս` հաշվի առնելով պատմական պարտքը Թուրքիայի հայերի առջև»,– նշել է Էզդեմիրը։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել