Hartak.am-ը գրում է.

Նկարիչ Դերիլ Ֆիցջերալդի  (Daryl Fitzgerald) անձնական գրադարանում շատ հետաքրքիր հավաքածու կա, որն իրենից ներկայացնում է Literature Heavyweights(ծանրաքաշ գրականությունանվանումով աղյուսե գրքերը:

Եվ իրականում այդպես է. աղյուսե գրքերի շարքում չես կարող բարակ գիրք գտնել, բոլորը հաստափոր և ծանր գրքեր են, որոնք հիմնականում դասավանդողները   հանձնարարել են ընթերցել  բարձր դասարանի աշակերտներին, ուսանողներին և բոլոր նրանց, ովքեր ինքնազարգացման ուղին են բռնել: Դրանցից մի քանիսը դժվարընթեռնելի են: 

Տաղանդավոր նկարիչ և իլյուստրատոր Դերիլ Ֆիցջերալդը  փողոցից հավաքել է աղյուսներ, աղյուսի կտորներ` վերածելով դրանք անտիկ, հնադարյան գրքերի, որոնք կզարդարեին ցանկացած գրքասերի գրադարանը:

Լ.Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն», Օրուելի «1984», Քերոլլի «Ալիսան հրաշքների աշխարհում», Զիգմունդ Ֆրեյդի և այլ փիլիսոփաների ստեղծագործություններից բաղկացած աղյուսե գրադարանը զարմացնում է բոլորին: Ի դեպ, նկարիչը ընտրել է հենց իր սիրելի գրքերը: Ամենայն հավանականությամբ կարդացել է նա այդ գրքերը  կամ պլանավորում է դա անել մոտակա ժամանակներս:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել