Aysor.am-ը գրում է․

Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված ֆրանսիական «Le Monde» պարբերականի 2 լրագրողները՝ Ֆրանսիայի քաղաքացիներ, տեղափոխվեցին Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հիշեցնենք՝ Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորվել են ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները«Դոժդ»-ի գլխավոր խմբագրի տեղակալը, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը, 24News-ի լրագրողը, «Agence France-Presse» (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողները։

«Գրադի» հրետակոծության տակ է ընկել «ՍիվիլՆեթի» հինգ հոգանոց նկարահանող խումբը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել