Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 1-ից գործում են հսկիչ անցակետեր՝ ուստի Արցախի Հանրապետություն մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն  ապահովվելու է բացառապես համապատասխան  փաստաթղթերի առկայությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն։

Նշված անցակետերով Արցախի Հանրապետություն մուտքի հնարավորություն կունենան բոլոր այն անձինք, ովքեր պաշտպանական համակարգի մոբիլիզացիայի շրջանակներում ունեն համապատասխան կցագրումներ և նրանց մեկնումն  իրականացվում է տարածքային զինվորական կոմիսարիատների նախաձեռնությամբ:

Միաժամանակ տեղեկացվում է, որ բոլոր այն կամավորները, ովքեր տարբեր օրինական հիմքերով կցագրված չեն, սակայն այնուամենայնիվ ցանկություն ունեն մեկնելու և մասնակցելու մարտական գործողություններին, պետք է ունենան ՀՀ պաշտպանության նախարարության գրավոր թույլտվությունը:

ԱԱԾ-ն բոլոր քաղաքացիներին կոչ է անում ապահովել այս կարևորագույն պահանջի անվերապահ կատարումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել