Ֆրանիսական «Le Monde» պարբերականի լրագրողներն ու նրանց ուղեկցող անձնակազմը Արցախի Մարտունի քաղաքում հրետակոծության է ենթարկվել։ Լրագրողներին Արցախում ուղեկցող, անկախ լրագրող Հերմինե Վիրաբյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ լրագրողների խմբին ուղեցող Մարտունի քաղաքի բնակիչը հրետակոծության ժամանակ զոհվել է, լրագրողները վիրավորվել են։
«Le Monde»–ի ֆրանսիացի լրագրողներ Ալան Կավալը և Յաղոբզադե Ռաֆայել Շարլզը Ստեփանակերտ են ժամանել սեպտեմբերի 30-ին։ Մայրաքաղաքում աշխատելուց հետո՝ հոկտեմբերի 1-ին, լրագրող Հերմինե Վիրաբյանի հետ այցելել են Մարտունի քաղաք։ Որոշել էին այցելել վնասված տներ, զրուցել մարդկանց հետ։ Մարտունիում նրանց է միացել տեղացի մի երիտասարդ՝ Գրիշա անունով, որը տեղանքին ծանոթ էր։
Լրագրողների խումբը պետք է այցելեր 5 տուն։ Առաջին տանը նկարահանումներն ավարտել են և դուրս եկել։ Փորձել են մոտենալ «Press» տարբերանշանով մեքենային, երբ արկերի ձայն են լսել երկնքում։ Մի պահ մտածել են, թե ձայնը հեռվից է լսվում, սակայն արագ կողմնորոշվել և տարբեր ուղղություններով վազել են։
«Մեր շոկային դեմքերը ֆիքսեցինք ու հասկացանք, որ մեզ մոտ է գալիս, մեզ թվացել էր մի պահ, որ հեռվում է տեղի ունենում։ Մենք սկսեցինք վազել անկանոն, առանձին էինք վազում, հետո ես ձայներ լսեցի, գոռգոռոցներ։ Ֆրանսիացի կոլեգաներս բղավում էին՝ help, help (օգնություն-հեղ.)»։ Պտտվեցի և տեսա, որ նրանք ընկած էին գետնին ու մեկի դեմքը ամբողջությամբ արյան մեջ էր»,- կատարվածը նկարագրեց Հերմինե Վիրաբյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ