Դիտեցի ԱԱԾ հաղորդագրությունը «պետական դավաճանի» վերաբերյալ, ու մի նկատառում էլի ձեր թույլտվությամբ...
Ինչ խոսք, լավ գործ են արել, բայց երկու տարի է՝ ինձ ճղում եմ, ասում եմ՝ ԱԱԾ-ն լուրջ կառույց ա, հազար ու մի իրական գործառույթ ու խնդիր ունի, գիտակցեք՝ ինչ եք անում էդ կառույցին քաղաքական պատվեր իջեցնելով, մասկեքով ու կամեռայով մարդ բռնելու ու խուզարկելու ուղարկելով...

Հասկանում եք, չէ՞, որ 2.5 տարի ոչ թե հրահանգով մարդ բռնեին, կոմպրոմատ հավաքեին, դատավորներ սև/սպիտակ անեին, մասկի շոուներ անեին, այլ իրական գործ կատարեին, միգուցե «պետական դավաճանը» 6 ամիս առաջ հայտնաբերվեր...

Հ.Գ. Թե ով ու ինչ է արել այս օրվա համար՝ հետո, հիմա #Հաղթելուենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել