Լավ, չի կարելի՞ պաշտոնական հաղորդագրություններում և, ընդհանրապես, «հակառակորդ» բառը փոխարինել «թշնամիով»։
Ի վերջո, փիլիսոփայական եզրաբանությամբ էլ ճիշտ չէ ներկա իրավիճակում թուրք-ադրբեջանական բաշիբոզուկներին անվանել «հակառակորդ», քանի որ «հակառակորդն» այն ուժն է, որը փորձում է դիմացինի նկատմամբ հասնել մարտական, ռազմավարական, մարտավարական և քաղաքական գերակայության՝ այդ նպատակի համար օգտագործելով ռազմական ուժ, իսկ այս դեպքում թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը ոչ թե մարտական, ռազմավարական, մարտավարական և քաղաքական գերակայության հասնելն է, այլ այս ամենին գումարած նաև կոնկրետ ազգի, ժողովրդի ֆիզիկական ոչնչացումն ու բնաջնջումը, հետևաբար նման պարագայում չի կարող լինել «հակառակորդ»։
Այս ամենից բացի․ նրանց բոլոր հաղորդագրություններում օգտագործվում է «թշնամի» եզրույթը։