Դանիայի խորհրդարանի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսենն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնի մարտեր են սկսվել, և շատերը զոհվել են: Այստեղից՝ Դանիայից, իրավիճակը հասկանալը բարդ է, բայց ես կասկած չունեմ, թե որ կողմում եմ կանգնած: Ես 200%-ով Հայաստանի կողքին եմ:

Ադրբեջանը խելահեղ կոռումպացված բռնատիրություն է, որին սատարում և վճարում է Էրդողանը: Թուրքիայի իսլամիստները մեկ այլ պատերազմ են սկսել հայ ժողովրդի դեմ, ինչպես և 1.5 միլիոն մարդու ցեղասպանություն գործեցին 1915 թ.:

Սա նման է Գերմանիայի կողմից Իսրայելի վրա հարձակմանը աշխարհի երեսից հրեաներին վերացնելու նպատակով: Ադրբեջանի և Թուրքիայի հանցագործ ռեժիմները պետք է դատապարտվեն, և միջազգային հանրությունը պետք է աջակցի Հայաստանին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել