1lurer.am-ը գրում է․

Սեպտեմբերի 27-ին Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների մեկնարկից հետո առաջին անգամ այս գիշեր առաջնագծի ամբողջ երկայնքով պահպանվել է հարաբերական անդորր, բացառությամբ մի քանի փոխհրաձգությունների: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հավելելով, որ թեև հարաբերական հանգիստ է եղել, բայց պատերազմը շարունակվում է: 

Վ.Պողոսյանը հայտնեց հետախուզության տրամադրած որոշ տվյալներ: Ըստ այդմ՝ այս օրերին Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: «Միայն մեկ ուղղությամբ 148 լեզգի զինվոր է զոհվել, զոհերի մեջ շատ են նաև ազգությամբ թալիշ զինծառայողներ, ինչը լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող փոքրամասնությունների շրջանում, և առաջիկայում, ըստ մեր հետախուզության, բողոքի ակցիա է սպասվում Ադրբեջանում»,- ասաց նա՝ նշելով, որ Ադրբեջանը սադրիչ գործողություն է իրականացնում նաև իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ: 

Վ.Պողոսյանի խոսքով՝ նման էթնիկ զտման քաղաքականություն իրականացվել է արցախահայության նկատմամբ Խորհրդային Ադրբեջանում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել