Այն պահն է, որ պետք է լսենք ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կարճ, բայց հստակ ուղերձն անհապաղ համախմբման մասին, ընդ որում, կոնկրետ գործով ուղեկցվող, օրինակ՝ բոլոր կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումով ու շեշտադրումով, որ այլևս չկա սև/սպիտակ/հին/նոր/նիկոլական/սերժական/ռոբական/եսիմինչական, այլ կա հայկական մեկ բռունցք։

Այն պահն է, որ պետք է անմիջապես դադարեցնել «կառնավալը» (այդ անիմաստ սիգնալ տալն ու «երգ ու պարը») և բոլոր ուժերի բոլոր ռեսուրսներն ուղղել միայն հաղթանակի ուղղությամբ։

Տաշի-տուշիների ժամանակն անցել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել