Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Բեռլինում մասնակցել է հայ համայնքի անցկացրած հավաքին։ Համայնքը նամակ է հանձնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ կոչ անելով սանձել Թուրքիային եւ նպաստել Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը։

«Հայաստան չունենք ոչ մեկին տալու, Արցախ չունենք ոչ մեկին տալու, Արցախը մերն է։ Ինչ-որ թուրքն անում է, կրկնակի պատասխանը ստանալու է, ամեն ինչը ժամանակի հարց է»,- ասել է Արթուր Աբրահամը հավաքի ժամանակ։ Ֆեյսբուքում նա գրել է․ «Միասին մենք հզոր ենք, կռվող զինվոր, դու հզոր ես»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել