Բայց երևի գերադասելի է պատերազմը`բոլոր հարցերի վերջնական լուծումներով, քան կիսագո ու թերի «խաղաղությունը», որը դանդաղորեն մաշեցնում է մարդկանց ու կյանքերն իրենով անում:
Մենք ատում ենք պատերազմը., բայց հնարավոր է, որ հենց պատերազմի ատելությունն էլ օգնի մեզ հաստատել ուժեղ, լիարժեք ու մեր Երկրի լիակատար անվտանգությունն ապահովող խաղաղությունը` ապրելու, ստեղծագործելու և զարգանալու հստակ հեռանկարով: Ի վերջո Հայաստան աշխարհի որևէ բնակչի համար չկան տարածքներ, կա` Հայրենիք, որտեղ ամեն անկյունում քո կյանքն ես դրել: Չկան վարձկան կռվողներ, կա անհատը` կոնկրետ ընտանիքից դուրս եկած ու աննկուն կամքով, իր որոշմամբ ու սիրով: Չկան ընդհանուր աշխարհաքաղաքական դրույթներ. կա հստակ Հայրենապաշտություն ու հայրենքը պաշտպանելու և վերջապես ազատագրելու գերնպատակ:
Քրիստոնյան իր խաչի տերն է...և այսօր Հայոց երկրի դրոշի և խաչի ներքո հավաքվել են բոլորը, ովքեր հայ են անկախ ազգությունից, ովքեր խաչակիր են անկախ դավանանքից և ովքեր արդեն հաղթող են` անկախ «աշխարհի» արձագանքից:
Լուսանկարը` Ստեփանակերտի նկուղներից մեկում պատսպարված, անպարտելի ոգով առաջնագծում իրենց հայրերին ու մայրերին չզիջող Արցախցի ձագուկներն են: #հաղթելուենք #artsakhstrong #armenia
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել