Armenpress.am-ը գրում է․

Չինաստանի ԱԳՆ-ում հուսով են, որ ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված կողմերը սառը դատողությամբ կառաջնորդվեն, կցուցաբերեն զսպվածություն, կխուսափեն լարվածության հետագա աճից և կլուծեն խնդիրները քաղաքական երկխոսության միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՉԺՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վանգ Վենբինի՝ պատասխանելով «Reuters» լրատվական գործակալության հարցին։

Հարցի ու պատասխանի ոչ պաշտոնական թարգմանությունը ներկայացվում է ամբողջությամբ։

Հարց Կիրակի օրը Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած լուրջ բախումների հետևանքով զոհվել է առնվազն 16 զինվորական և մի քանի քաղաքացիական անձ: Սա կասկածի տակ է դնում կայունությունը Հարավային Կովկասում, որը հանդիսանում է գազա- և նավթամուղների անցման կարևոր միջանցք: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը:

Վանգ Վենբին Մենք ստացել ենք համապատասխան զեկույցներ: Տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը բխում է բոլոր կողմերի շահերից, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի: Հույս ունենք, որ ներգրավված կողմերը սառը դատողությամբ կառաջնորդվեն, կցուցաբերեն զսպվածություն, կխուսափեն լարվածության հետագա աճից և կլուծեն խնդիրները քաղաքական երկխոսության միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել