Factor.am-ը գրում է․
Արցախի Հանրապետությունում՝ Հադրութի շրջանի գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանը պատերազմի առաջին օրից կրակոցներ է արձակել ոչ միայն սահմանային հատվածում, այլև խաղաղ բնակչության ուղղությամբ։ Factor TV-ն այսօր զրուցեց բնակիչներից մեկի հետ, ում ընտանիքն 90-ականներից մինչև օրս զգում է պատերազմի դառը հետևանքները։ Էդիկ Ստեփանյանը կսկիծով պատմեց՝ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում՝ 1991-ին, անձնվիրաբար զոհվել է որդին, երեկ էլ վայրկյանների ընթացքում կորցրել է ամբողջ կյանքի հավատարիմ ուղեկցին՝ կնոջը։ «Կնոջս երեկ թաղեցի»,- արցունքն աչքերին ասաց Էդիկ պապը։ Նրա կինը մահացել է անօդաչու թռչող սարքի հարվածից։ Մանրամասները՝ տեսանյութում։
Նյութի աղբյուր՝ https://factor.am/288693.html?fbclid=IwAR3sJtVxlrbqpx9cIRTM0MqpRaLYSV6k7ZMcIdPS-bkTTgjE-K_nqASEyvM
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել