Էս պահին չկան «նախկիններ-ներկաներ-թալանչիներ-ստախոսներ-պոպուլիստներ» եզրույթները: Եթե սա չհասկանա կողմերից մեկը, վաղը-մյուս օրը սերունդների առաջ պատասխան է տալու: Դադարեցրեք էդ եղկելի պահելաձևը, էս պահին դրա ժամանակը չէ, վստահաբար, գալու է այդ ժամանակը, բայց հիմա ճիշտ-սխալ, լավ-վատ անելու ժամանակը չէ:

Էս պահին մենք ունենք մի տրիվիալ փաստ. ընդդիմությունը, ի հակադրություն Ապրիլյանի ժամանակվա ընդդիմադիրների, ամեն հնարավոր կերպով դադարեցրել է որևէ քննադատություն գործող իշխանությունների հասցեին, և սա ոչ թե դրական կամ բացասական է, այլ պարզապես այդպես է կարգը: Հիմա զսպեք ձեր դեգեներատներին, որ «սև-սպիտակ» չանեն, առանց այդ էլ պատերազմի ավարտից հետո բազմաթիվ հարցերի պետք է պատասխանեք, մի ավելացրեք հարցերի քանակն ու հետևանքների ծանրությունը:

Այսօր կա մի պայքար՝ հայի և թուրքի, որտեղ մենք չունենք անելու այլ բան, քան մեր գոյությանը խանգարող շներին շանսատակ անելը:

Փառք հայոց փառապանծ բանակին։

Փառք մեր հերոս տղաներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել