Tert.am-ը գրում է․

Պաշտպանության բանակը երեկ տեղեկացրել է, որ հայկական կողմն ունի 84 զոհ:

Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական հարձակումը հետ մղելու ընթացքում զոհված 84 զինծառայողների անունները։ Նրանցից մեկը՝ 19-ամյա Դավիթ Բադալյանը, Արարատի մարզի Մասիս քաղաքից էր:

Դավիթ Բադալյանը Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող էր։

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Դավիթի եղբայրը ծառայության մեջ է գտնվում: Նա ունի թույլտվություն եղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել