Armenpress.am-ը գրում է․

Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիացի վարձկանները պատրաստվում են տեղակայվել Ադրբեջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է հեղինակավոր The Guardian-ը:

Լրատվամիջոցը նշում է,որ Ադրբեջանում վարձկանների տեղակայումը վկայում է տարածաշրջանում Թուրքիայի հավակնությունների մեծացման մասին: Լեռնային Ղարաբաղի ճակատում Թուրքիան իր համար ստեղծում է Մոսկվայի հետ մրցակցության երրորդ թատերաբեմը: Անկարան արդեն ներգրավված է Ռուսաստանի հետ հակամարտություններում Սիրիայում և Լիբիայում և լարվածությունն այժմ կարող է տեղափոխվել նաև Լեռնային Ղարաբաղ:

Հոդվածում անդրադարձ է կատարվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ իրենց պետությունն ամբողջովին աջակցում է եղբայրական Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի խնդիրը ի շաh նրա լուծելու հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել