1in.am-ը գրում է.

Չափազանց ակտիվ սեռական կյանքի արդյունքում մարդիկ բաժանվում են: Այս մասին տեղեկացրել են բրիտանացի գիտնականները, ովքեր վերջերս Lloydspharmacy Online Doctor ռեսուրսի համար հարցումներ են անցկացել: Հարցմանը 2 հազար մարդ է մասնակցել՝ ինչպես միայնակ, այնպես էլ մշտական հարաբերություններ ունեցող: 
Պարզվել է, որ նրանք, ովքեր հարաբերության առաջին տարում սեքսով ամեն օր են զբաղվել, հազվադեպ են միասին մնացել, քան նրանք, ովքեր սեքսով այնքան էլ հաճախ չեն զբաղվել: Ուսումնասիրության արդյունքները պարզել են նաև, որ իրենց ինտիմ կյանքով լիովին բավարարված է ամուսնացածների միայն 40 %-ը: 
Հետաքրքիր է, որ հարցված զույգերի երեք քառորդը խոստովանել է, որ կարող էին իրենց սեռական կյանքը բարելավելու համար ավելին անել: 17 %-ը պատասխանել է, որ կարող էր սեքսի ժամանակ միացնել լույսը, իսկ 24 %-ը կարող էր ամբողջովին հանվել սիրով զբաղվելիս։ Այս մասին գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել