Արցախի` գնդակոծություններից տուժած շրջաններում լույս ու գազ չկա. որոշ հատվածներում վնասվել են ենթակառուցվածքները, էլեկտրաէներգիան անջատված է հրետակոծություններից խուսափելու համար:

Вечерний Степанакерт 27 сентрября 2020
© SPUTNIK / DAVID GALSTYAN
Ստեփանակերտ

Ստեփանակերտի բնակիչները թաքնվել են նկուղներում։ Ամենայն հավանականությամբ հենց այնտեղ էլ կգիշերեն։

Вечерний Степанакерт 27 сентрября 2020
© SPUTNIK / DAVID GALSTYAN
Ստեփանակերտ

«Քաղաքը խավարի մեջ է, պատուհաններում լույս չկա։ Մարդիկ նկուղներում են», - հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 21 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել