ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, սպանվածների եւ վիրավորների մասին տեղեկատվության կապակցությամբ: «Ընդգծվել է անհապաղ ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը: Նշվել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ կշարունակի նախաձեռնել միջնորդական ջանքեր, որոնք ուղղված են իրավիճակի կայունացմանը»:

Առաջիկայում կկայանա Ադրբեջանի ԱԳՆ Դ. Ա. Բայրամովի հետ զրույցը, նշված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել