1961թ.-ից առ այսօր աշխատում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում՝ որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:

Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել Հայաստանի բոլոր շրջաններում, ԽՍՀՄ հանրապետությունների և ինքնավար մարզերի բոլոր մայրաքաղաքներում, արտասահմանյան մշակութային խոշոր կենտրոններում`  Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում` թվով 184 քաղաք:

Ղեկավարել է բազմաթիվ սիմֆոնիկ նվագախմբեր, այդ թվում Հայաստանի բոլոր նվագախմբերը, ԽՍՀՄ-ի առաջնակարգ նվագախմբերը` ԽՍՀՄ պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը, Ս. Պետերբուրգի վաստակավոր ակադեմիական նվագախումբը, Մեծ Թատրոնի նվագախումբը, թվով 67 արտերկրների սիմֆոնիկ նվագախմբեր:

Հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, որոնց թվում են «Գարնանային անուրջներ» վոկալ սիմֆոնիկ պոեմը, «Ազատության Ղողանջներ»՚ վոկալ սիմֆոնիկ ստեղծագործություն, «Հանդիսավոր Ձոն» և բազմաթիվ երգչախմբային մշակումներ:

Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ «Մելոդիա» ֆիրման թողարկել է բազմաթիվ ձայնասկավառակներ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի և ԽՍՀՄ առաջնակարգ սիմֆոնիկ նվագախմբերի կատարմամբ: Դրանցից մեկը 1978թ. Փարիզում շահել է «Grand Prix» մրցանակ:

Աշխարհի բոլոր երաժշտասերներին ուղղակի հիացրեց  LITURGIE ARMENIENNE ձայնասկավառակը, որը թողարկվել է Կանադայում և LITURGY of KOMITAS, որը թողարկվել է Մոսկվայում:

ԱՊՀ  ԵՐԿՐՆԵՐԻՑ  ԴՈՒՐՍ  ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ  ԱՅՑԵՐ

1964թ.                                    Էսթոնիա, Լատվիա, Լիտվա

1966թ.                                    Էսթոնիա, Լատվիա, Լիտվա

1967թ.                                    Էսթոնիա, Լատվիա, Լիտվա

1969թ.                                    Լիտվա

1971թ.                                    Լիտվա

1974թ.                                    Էսթոնիա, Լատվիա, Լիտվա

1974թ.                                    Լիբանան և Ֆրանսիա

1976թ.                                    Լատվիա

1979թ.                                     Չեխոսլովակիա

1980թ.                                    Էսթոնիա, Լատվիա, Լիտվա

1980թ.                                     Լեհաստան

1983թ.                                    Լատվիա, Լիտվա

1986թ.                                 Ֆրանսիա, Անգլիա, Էսթոնիա, Լատվիա, Լիտվա

1987թ.                                     ԱՄՆ, Լատվիա

1990թ.                                     Հունաստան

1992թ.                                     Լիբանան և Սիրիա

1994թ.                                      ԱՄՆ

1995թ.                              Անգլիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա

1997թ.                                     Թուրքիա

1998թ.                                    Արգենտինա

1999թ.                        Շվեյցարիա Prix du public (Festival de Montreux)

2001թ.                                  Ֆրանսիա, Հունաստան

2003թ.                                  Ավստրալիա

2004թ.                                  Թուրքիա

2005թ.                                  Սիրիա, Լիբանան

2008թ.                                    ԱՄՆ

2009թ.                                    ԱՄՆ

2010թ.                                    ԱՄՆ

2011թ.                                    Գերմանիա

2012թ                                     Արգենտինա, Ուրուգվայ, ԱՄՆ

2013թ                                     Թուրքիա

Սկիզբը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել