News.am-ը գրում է․

Մարտունի քաղաքում ադրբեջանական հրետակոծությունների հետեւանքով այսօր՝ սեպտեմբերի 27-ին, երեխան զոհվել է իրենց տան բակում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Վահրամ Պողոսյանը տեղեկացրեց նաեւ, որ քաղաքացիական բնակչության շրջանում տասնյակ վիրավորներ կան, այդ թվում երեխաներ: Նրանք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել